×


Նարինե Պետրոսյանը երրորդ անգամ կմայրանա :)

Նարինե Պետրոսյանը շուտով բազմազավակ մայրիկ կդառնա: Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհին պատրաստվում է ամուսնուն երրորդ դուստրը պարգեւել: Հղիության 7-րդ ամսում գտնվող Նարինեն BRAVO.am-ին ասել է, որ տղա ունենալու ցանկությունը մեծ է, բայց պարզելով, որ աղջիկ է ծնվելու, չեն տխրել:

Նարինե Պետրոսյանը` դուստրերի հետ


«Կարծում եմ` բոլոր զույգերն էլ, ում տանը երկու աղջիկ կա, տղա զավակ են ցանկանում:): Սեռն իմանալուց հետո ո՛չ ես, ո՛չ ամուսինս չենք սրտնեղել: Երկուսիս ցանկությունը առողջ երեխա ունենալն է: Կան մարդիկ, որ երազում են երեխաներ ունենալու մասին, ոմանք էլ՝ առողջ երեխա, իմ միակ երազանքն այն է, որ երեխաս առողջ ծնվի»,- նշել է նա:

Դերասանուհուց տեղեկացանք, որ Անին եւ Աելիտան էլ անհամբերությամբ սպասում են իրենց քույրիկի լույս աշխարհ գալուն.«Աղջիկներիցս շատ քիչ իրեր ունեմ պահած, երբեւէ չէի մտածել, որ դրանք ինձ օրերից մի օր պետք կգան:): Փոքրիկի համար ամեն բան պետք է նորից գնենք, բայց դրանով զբաղվելու ժամանակ դեռ չենք ունեցել»:

Նարինե Պետրոսյանի դուստրերը


Հղիությանը չի խանգարել նրան օրեր առաջ մասնակցել Արցախում իրականացվող «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումներին, սակայն կազմվածքի փոփոխության պատճառով նոր թատերաշրջանում նա բեմում չի լինի.«Մի շարք ներկայացումներում ինձ մեկ ուրիշ դերասանուհի կփոխարինի, որոշներն էլ առժամանակ դուրս կգան խաղացանկից»:

Նարինեին թեթեւ հղիություն ենք մաղթում:):

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW