×


Նարինե Պետրոսյանին կանչել են “հատուկ բաժին” :)

Քննիչ Մարիի մասնագիտական հմտությունները գնահատելու համար անհրաժեշտ է դիտել Նարինե Պետրոսյանի խաղը Հանրայինի նոր` “Հատուկ բաժին” հեռուստանախագծում:): Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե նոր դերն իր համար յուրօրինակ փորձ է, որը պատվով է հաղթահարում:

Նարինե Պետրոսյանը


“Քասթինգին մասնակցելուց հետո տեղեկացա, որ պետք է մարմնավորեմ ինձ համար բոլորովին նոր կերպար: Հագուստի, սանրվածքի եւ անգամ խոսելաձեւի միջոցով փորձում ենք ստանալ քննիչին բնորոշ պահվածք”,-ասել է նա` հավելելով, որ դժվարություններ, իհարկե, լինում են, սակայն փնտրում եւ գտնում է անհրաժեշտ եզրերը.“Իսկ թե որքանով է ստացվում, թողնում եմ հանդիսատեսի դատին”:

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհու “խիստ” կերպարին տարբեր կերպ են արձագանքում ընկերները.“Այն մարդկանցից չեմ, ովքեր կարծում են` կնոջը հարմար մասնագիտություն չէ: Այս բնագավառում լավ աշխատանք կատարելու հարցում սեռն էական դեր չի խաղում”:

Նարինե Պետրոսյանը


Նարինեն կարծում է` պետք է կարողանալ կերտել ամենատարբեր դերեր.“Սիրում եմ տարբեր ոճերում հանդես գալ: Ամեն անգամ անհրաժեշտ է լավ նախապատրաստվել”:

Ի դեպ, այս օրերին նա պատրաստվում է Դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 25-ին եւ 26-ին կայանալիք “Վերջին ծաղրածուն” ներկայացման պրեմիերային, որտեղ մարմնավորում է բոլորվին այլ կերպար:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW