Նորաթուխ մայրիկ Նելլին, ինչպես եւ խոստացել էր, BRAVO.am-ին տրամադրել է իր առաջնեկի լուսանկարները: Նախկին “Հայեր” խմբի անդամ երգչուհին իր ֆուտբոլիստ ամուսնու հետ այժմ բնակվում է Լեհաստանի Կալիշ քաղաքում, որտեղ Րաֆֆին պայմանագրով աշխատում է լեհական “Կալիսիա” ֆուտբոլային թիմում:
Նելլին եւ Րաֆֆին իրենց առաջնեկի հետ Լեհաստանում են
Նելլին BRAVO.am-ին տեղեկացրել էր, որ փոքրիկին անվանել են Անահիտ` ի պատիվ երկու տատիկի, բայց աղջկա ամբողջական անունն է` Անահիտ Ստեֆանի Սաֆարյան. “Այստեղ երկու անուն են դնում, մենք էլ այդպես վարվեցինք”:
Երբ երգչուհին առաջին անգամ տեսել ու գրկել է իր աղջկան, շատ ուշադիր նայել է ու փորձել հասկանալ, թե փոքրիկն ում է նման. “Ես ու ամուսինս երջանկությունից լացում էինք: Չէի հավատում, որ իմ բալիկն է… Շատ փոքրիկ էր, վախենում էի գրկել:)”:
Նելլիի ու Րաֆիի առաջնեկը՝ Անահիտ Ստեֆանին
Ծննդաբերությունից հետո Նելլին իրեն լավ է զգում, Լեհաստան տեղափոխված իր մոր հետ երեխայի խնամքով է զբաղվում. “Մայրս ժամանակավոր է եկել, շատ է օգնում ինձ, բայց վստահ եմ` ինքնուրույն էլ կկարողանամ պահել, քանի որ ամուսինս օգնում է բոլոր հարցերում”:
“Մայր դառնալուց հետո հասկանում ես՝ այս աշխարհում կա մի մարդ, որը մշտապես քո սիրո ու խնամքի կարիքն ունի: Արդեն միայն քո մասին չես մտածում, այլ փորձում ես ամեն ինչ հարմարեցնել բալիկիդ: Երջանիկ եմ, քանի որ աղջիկս մեր ընտանիքում շատ սպասված էր:)”, - անկեղծացել է Նելլին:
"Ես ու ամուսինս ուրախությունից լացում էինք, երբ առաջին անգամ տեսանք փոքրիկին".Նելլի
Երգչուհու փոխանցմամբ` Լեհաստանում կենսապայմանները գոհացնում են. “Ամուսնուս ֆուտբոլային գործերը լավ են: Դեռ պարզ չէ` երբ կվերադառնանք. Աստված ինչպես կկամենա: Մենք դեմ չենք այստեղ բնակվելուն, բայց շատ եմ սիրում Հայաստանը, ընտանիքս, բոլոր ընկերներս Հայաստանում են”:
Շիկահեր երգչուհին շարունակելու է երգել անկախ գտնվելու վայրից. “Լեհաստանում մնամ, թե տեղափոխվեմ ուրիշ երկիր, ուզում եմ նորից բեմ բարձրանալ ու հաճույք ստանալ իմ գործից: Մի քանի ամիս էլ կնվիրեմ երեխային, որից հետո անպայման կսկսեմ աշխատել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Նելլիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: