×


Նորաձեւության ցուցադրություն` երեւանյան “Marks & Spencer”-ի բացմանը

“Դալմա Գարդեն Մոլ”-ում այլեւս ներկայացված է նաեւ “Marks & Spencer” բրիտանական ապրանքանիշը: Նոյեմբերի 10-ի երեկոյան երեւանյան առաջին խանութ-սրահը պաշտոնապես բացել է իր դռները` ժապավենի եւ տոնական տորթի կտրելու արարողությունը վստահելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:

“Marks & Spencer” երեւանյան խանութ-սրահի բացման առիթով տոնական տորթը կտրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը


Առեւտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված խանութն առաջարկում է “M&S”-ի հագուստի ամենավերջին  հավաքածուները կանանց, տղամարդկանց ու երեխաների համար, նաեւ աքսեսուարներ, կոշկեղեն, գիշերազգեստներ, ներքնազգեստներ եւ խնամքի ու հարդարման պարագաներ:
 
Պաշտոնական բացման օրը հյուրերին սպասվում էր հագուստի ցուցադրություն, հյուրասիրություն եւ նվերներ: Խանութում ներկայացված տեսականու մի մասը կրել են հայ մոդելները` քայլելով պոդիումով, իսկ դիջեյական վահանակի մոտ երաժշտությունն ապահովել է Lazzaro-ն:

Մոդելները ցուցադրել են “Marks & Spencer”-ի նոր հավաքածուն


“Marks & Spencer”-ի ներկայացուցիչ Ջոն Հայնսը, չորրորդ անգամ լինելով Հայաստանում, նշել է, որ լավ տպավորություններ ունի հայերից: Իռլանդացին համեմատել է Հայաստանն ու Իռլանդիան` նշելով, որ փոքր երկրները մենթալիտետով նման են միմյանց: “Այստեղ ինձ հոգեհարազատ բաներ գտա, ջերմ տպավորություններ ունեմ ձեր երկրից եւ ուրախ եմ, որ առաջին անգամ Հայաստանում ներակայացնում ենք մեր բրենդը: Ամեն ինչ լավ հումքից է պատրաստվում, շեշտը դնում ենք բարձրակարգ նյութերի վրա, որ հաճախորդին գոհացնենք”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Մոդելները ցուցադրել են “Marks & Spencer”-ի նոր հավաքածուն


“Marks & Spencer”-ի մարքեթինգի մենեջեր Իռմա Տաբատաձեն հույս է հայտնել, որ հայերը կհավանեն ներկայացված ապրանքները. “Այս ապրանքանիշի խանութները հերթով բացվում են մեր տարածաշրջանի երկրներում, այսօր հերթը Հայաստանինն է: Մեր տեսականին շատ մեծ է, ունենք հատուկ հավաքածուներ` “Ինդիգո”, “Բլու Հարբոր”, “Նորթ Քոուսթ”, “Կոլեցիոնե”: Այս պահին դեռ զեղչեր չկան, սովորաբար , բոլոր երկրների խանութներում զեղչերը միաժամանակ են հայտարարվում: Միգուցե, Ամանորի առթիվ տոնական զեղչեր լինեն”, - BRAVO.am-ին ասել է ազգությամբ վրացի Իռման:

“Marks & Spencer” խանութ-սրահում տեղի ունեցած ցուցադրությանը


“Marks & Spencer”-ը հիմնադրվել է մոտ 128 տարի առաջ եւ ներկայումս ունի ավելի քան 730 խանութ Միացյալ Թագավորությունում ու շուրջ 390 միջազգային խանութ Եվրոպայում, Միջին Արեւելքում ու Ասիայում:

Bravo.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW