Այսօր՝ օգոստոսի 5-ին, Նունե Եսայանը նշում է իր 46-ամյակը: Հոբելյարը BRAVO.am-ին պատմել է, որ օրն անցկացնելու է միայն ընտանիքի հետ. “Ամեն տարի տարբեր կերպ եմ անցկացրել, այս անգամ որոշեցինք ընտանեկան մթնոլորտում, առանց խնջույքի նշել: Կեսգիշերին առաջինն ամուսինս շնորհավորեց, աղջիկս ու տղաս էլ պաչիկներով շնորհավորեցին”:
Նունե Եսայանը
Երգչուհին նաեւ պատմել է, որ այժմ ավելի կարեւորում են երեխաների ծննդյան օրերը. “Նրանց ծնվելուց հետո ամեն ինչ փոխվել է, հիմա ուշադրությանս կենտրոնում իրենք են: Քանի որ Հենրին արդեն հասուն է, նրա տարեդարձը փորձում ենք իր նախընտրություններով նշել, իսկ Էլիզիկը դեռ փոքր է”:
Մեզ հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ միշտ սիրել է եւ շարունակում է սիրել իր ծննդյան օրը. “Զարմանում եմ, որ մարդիկ չեն սիրում սեփական ծննդյան օրը. եթե ծնվել ես, պիտի մեծանաս, փախուստ չկա: Իսկ ծննդյան օրդ բոլորի ուշադրության կենտրոնում ես, հեռու եւ մոտիկ ծանոթները զանգում, շնորհավորում, բարեմաղթանքներ են ասում, ինչպե՞ս կարելի է չսիրել: Բայց արդեն անսպասելի շնորհավորանքներ չեմ ստանում, ինձ համար անցել է անակնկալների շրջանը”:
Ի դեպ, օրեր առաջ տեղի է ունեցել Նունե Եսայանի եւ Սոսո Պավլիաշվիլիի “Сильнее чем прежде” զուգերգի տեսահոլովակի պրեմիերան: Երգիչները դուետն առաջին անգամ կատարել են Սոսո Պավլիաշվիլիի երեւանյան մենահամերգի ժամանակ, որին BRAVO.am-ն առաջինն է անդրադարձել:
Ավո Խալաթյանն ու Նունե Եսայանը երեխաների հետ
Նոր տեսահոլովակում առկա են համերգային կադրեր. “Ես այլ երգ էի նախատեսել, բայց մեր հանդիպմանը նա առաջարկեց իր հեղինակած երգը, ես էլ չհրաժարվեցի: Խոսակցության ընթացքում հասկացանք, որ տեսահոլովակ նկարելը բարդանում է, քանի որ անընդհատ տարբեր երկրներ է մեկնում: Ապրիլի վերջին Մոսկվայում երգը ձայնագրեցինք, մի քանի օր անց Երեւանում երգեցինք: Ի վերջո, եկանք այն հայտարարին, որ հոլովակում կներկայացվի ձայնագրությունը, մեր հանդիպումները եւ երեւանյան ելույթը: Կարծես թե, սա կարելի է սկիզբը համարել, կարծում եմ՝ հետագայում ավելի մասշտաբային աշխատանք կանենք”:
Bravo.am-ը շնորհավորում է երգչուհուն ու երջանկություն մաղթում, իսկ ստորեւ կարող եք դիտել տեսահոլովակի պրեմիերան:
BRAVO.am
Լուսանկարները` Bravo.am-ի եւ Նունե Եսայանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: