×


Ծնվել է Շողեր Գրիգորյանի երկրորդ երեխան

Շողեր Գրիգորյանը երկրորդ անգամ մայր է դարձել

BRAVO.am-ը հայտնել էր, որ Շողեր Գրիգորյանը երկրորդ երեխային է սպասում: Ուրախ ենք տեղեկացնել, որ ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհու բալիկը ծնվել է: Մարտի 13-ին Շողերն ամուսնուն դուստր է պարգեւել: Փոքրիկը ծնվել է 52 սմ հասակով եւ 4 կգ քաշով:

«Անվանել ենք աստվածաշնչյան Էսթեր թագուհու անունով: Միշտ սիրել եմ այդ կերպարը, ինձ համար հավատքի դրսեւորման եւ իր ժողովրդի հանդեպ սրտացավություն ունենալու օրինակ է: Բայց շատ ուրիշ տարբերակներ էլ կային,  պարզապես ամուսինս միանգամից հակվեց այս տարբերակին ու մինչեւ վերջ չփոխեց միտքը:)»,-մեզ հետ զրույցում պատմել է կրկնակի մայրիկը:

Ծնվել է Շողեր Գրիգորյանի երկրորդ երեխան


Շողերն ու նորածին դուստրն արդեն տանն են: Խոսելով զգացողությունների մասին` դերասանուհին ասել է.«Հիմա ինձ իսկական մայր եմ զգում, երբ արդեն երկու երեխա ունեմ: Առաջին անգամ այդ զգացողությունը չունեի: Անբացատրելի զգացողություն է, բայց իմ էգոն արդեն կրկնակի անգամ փոքրացել է ու ինձնից կարեւոր արդեն երկու մարդ կա, որոնց համար ես պատասխանատու եմ: Կրկնակի անգամ գնահատում եմ կյանքն ու Աստծուց ինձ տրված այս հիանալի հնարավորությունը` նոր կյանք տալու»:

Ծնվել է Շողեր Գրիգորյանի երկրորդ երեխան


Անդրադառնալով ամուսնու եւ որդու` Սամուելի վերաբերմունքին, Շողերը նշել է. «Ամուսինս նույնպես կարծես էյֆորիայի մեջ լինի: Շատ հիացած է իր աղջնակով: Կարծում եմ, որ իրար շատ են սիրելու, որովհետեւ տեսակով ու էներգիայով շատ նման են, արտաքնապես նույնպես: Իսկ Սամուելն իմ երկվորյակն է: Ի դեպ, ամենահակասականը տղայիս վերաբերմունքն է. երբ Էսթերը լաց է լինում, վազում է իր մոտ ու փորձում ծիծաղեցնել, շատ ուրախ է եւ ոգեւորված, բայց չի սիրում, երբ գրկում եմ, ուզում է՝ իրեն գրկեմ: Փոքր տարիքից իր վրա պատասխանատվություն եկավ սիրել ու հոգ տանել իրենից թույլ էակի մասին, ու ինքը կստանձնի այդ դերը, որովհետեւ մի օրվա մեջ փոխվել ու մեծացել է:)»:

BRAVO.am-ը շնորհավորում է Շողերին եւ ամուսնուն` փոքրիկ Էսթերին ու բոլոր բալիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շողերի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին