“Դժվար ապրուստ”-ի անձնակազմը օրերս` նոյեմբերի 14-ին, հավաքվել էր “Հավանա” ռեստորանային համալիրում, իսկ առիթը հեռուստասերիալի հերթական սերիան նկարահանելը չէր. գլխավոր դերակատարներից Շուշան Թովմասյանը նշել է իր 20-ամյակը:
Շուշան Թովմասյանը նշել է իր ծննդյան 20-րդ տարեդարձը
Սերիալային դերասանուհու ծննդյան տարեդարձին բացի գործընկերներից ներկա են եղել հարազատները, ընկերուհին: Աղջիկը բազմաթիվ շնորհավորանքների ու բարեմաղթանքների հետ ստացել է գեղեցիկ ծաղկեփնջեր եւ նյութական այլ նվերներ:):
Շուշան Թովմասյանը Նարինե Դիլանյանի եւ Աիդա Բաբաջանյանի հետ
Խնջույքին ներկա է եղել նաեւ Շուշանի սերիալային մայրիկը` տիկին Անահիտը, որը BRAVO.am-ի հետ զրույցում չնշեց թե ինչ է նվիրել “դստերը”, բայց փոխարենն ասաց հետեւյալը. “Կարեւորը, որ Շուշաննային նվերս դուր է եկել”: Դերասանուհի Աիդա Բաբաջանյանը նաեւ հավելել է, որ սերիալից դուրս էլ շատ ջերմ հարաբերությունների մեջ է հոբելյարի հետ:
Շուշան Թովմասյանը նշել է իր ծննդյան 20-րդ տարեդարձը
“Դժվար ապրուստ”-ի դերասաններից Նիկոլայ Եղիազարյանը նույնպես ուրախացել է միջոցառմանը: Մեզ հետ զրույցում նա պատմել է, որ Շուշանին 20-ամյակի կապակցությամբ “գեղեցիկ ու ճաշակով հագուստ է նվիրել”. “Սերիալի ընթացքում ձեռք բերեցի Շուշան Թովմասյանի պես ընկեր, ինչի համար շատ ուրախ եմ: Մենք մինչ այսօր շատ ջերմ ու լավ հարաբերությունների մեջ ենք: Սիրով մասնակցում ենք տարբեր առիթներով կազմակերպած միջոցառումներին”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շուշան Թովմասյանի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: