Հոլիվուդյան աստղաբույլը երեկ` հունվարի 11-ին, հավաքվել էր Լոս Անջելեսի “Բեւերլի Հիլս” հյուրանոցում` մասնակցելու “Ոսկե գլոբուս 2015”-ին: Կինոյի եւ հեռուստատեսության աշխարհում մեծ հեղինակություն վայելող արդեն 72-րդ մրցանակաբաշխության հյուրերը քայլել են կարմիր գորգով՝ առիթը բաց չթողնելով ցուցադրել շքեղ զգեստներն, իսկ ավելի ուշ հայտնի են դարձել հաղթողների անունները:
Թինա Ֆեյն ու Էմի Փոլերը
Ինչպես նախորդ երկու տարին, այս անգամ էլ հանդիսավարների դերում էին Թինա Ֆեյն ու Էմի Փոլերը: Դերասանուհիները ողջունել են հանդիսատեսին, հումորներով ապահովել ուրախ մթնոլորտն ու բարձր տրամադրությունը եւ հայտարարել մրցանակների հանձնման մեկնարկը:
Ջորջ ու Ամալ Քլունիները
Կինոարվեստի բնագավառում ներդրած մեծ ավանդի համար հատուկ մրցանակի է արժանացել Ջորջ Քլունին, ում ելույթը հուզեց շատերին եւ հատկապես Ամալ Ալամուդինին: Դերասանը նախ իր մտահոգությունը հայտնեց Փարիզում օրերս տեղի ունեցած ահաբեկչության առթիվ եւ բարձրաձայնեց “Ես Շառլին եմ” արտահայտությունը, ապա իրեն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց կնոջը` նշելով, թե “որքան կարեւոր է գտնել սեր, հատկապես եթե դրան սպասել ես ամբողջ կյանքդ”:
Ջոն Լեջենդը եւ Քրիսի Թայգենը
Ներկայացնում ենք “Ոսկե գլոբուս 2015” մրցանակաբաշխության լուսանկարներն ու մրցանակակիրներից մի քանիսին: Հաղթողների ամբողջական ցուցակին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:
“Լավագույն դրամա” - “Պատանեկություն” /“BoyHood”/
“Լավագույն կատակերգություն/մյուզիքլ” - “Գրանդ Բուդապեշտ հյուրանոց”
“Լավագույն կատակերգու դերասանուհի” - Էմի Ադամս
“Լավագույն կատակերգու դերասան” – Մայքլ Քիթոն
“Դրամատիկ լավագույն դերասանուհի” – Ջուլիանա Մուր
“Դրամատիկ լավագույն դերասան” – Էդի Ռեդմեյն
“Լավագույն ռեժիսոր” – Ռիչարդ Լինքլեյթեր (“BoyHood”)
“Լավագույն սցենար” – Յոհան Յոհանսոն
“Լավագույն անիմացիոն ֆիլմ” - “How To Train Your Dragon 2’’
“Լավագույն օտարալեզու ֆիլմ” – “Լեւիաֆան” (Ռուսաստան)
“Լավագույն սաունդթրեք” – “Glory’’, Ջոն Լեջենդ
BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: