“Հաջորդ տարի անպայման մասնակցելու ենք մեծերի “Եվրատեսիլ”-ին”. այս մասին հայտնել է երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ դեռ պարզ չէ` որ կատարողը կներկայացնի մեր երկիրը, իսկ այդ հարցի շուրջ քննարկումները կսկսվեն “Մանկական Եվրատեսիլ”-ի ավարտից հետո:
"Եվրատեսիլ"-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը
“Չի բացառվում, որ ներքին ընտրություն կազմակերպվի, քանի որ ընտրության իրավունքը բացառապես Հանրային հեռուստաընկերությանն է պատկանում: Կարող է լինել նաեւ ազգային ընտրություն: Պաշտոնական որեւէ տեղեկություն առայժմ չեմ կարող հայտնել, քանի որ մեր բոլոր ուժերը սեւեռել ենք “Մանկական Եվրատեսիլ”-ի վրա”,-ասել է նա:
Նախորդ տարի Հայաստանը մասնակցեց պատանի երաժիշտների “Եվրատեսիլ”-ին, այս տարի էլ առաջին անգամ կմասնակցենք երիտասարդ պարողների “Եվրատեսիլ”-ին, որը տեղի կունենա 2013 թվականի հունիսին` Լեհաստանի Գդանսկ քաղաքում: Այս մրցույթում հաշվի է առնվում միայն պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքը:
Սիրուշոն "եվրատեսիլյան" բեմում
Երիտասարդ պարողների մրցույթի հայաստանյան մասնակիցը կընտրվի հաջորդ տարվա մարտին` նախընտրական փուլի ժամանակ: Նախապայմաններից մեկը պարողի` դասական կրթություն ունենալն է, իսկ ելույթները կարող են լինել ազատ ոճի:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: