Ֆրանսիան այլեւս նոր նախագահ ունի, իսկ դա նշանակում է, որ սիրո երկիրը նաեւ պետք է մերվի Ֆրանսուա Օլանդի կնոջ հետ:): Եվ այսպես, արդեն նախկին առաջին տիկին Կարլա Բրունիին եկել է փոխարինելու Վալերի Թրիերվեյլերը:
Վալերի Թրիերվեյլերը
Թե ով է Վալերին, ինչ ոճ ունի եւ կկարողանա արդյոք Կարլայի պես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել, պարզ կդառնա առաջիկայում: Ի դեպ, հետաքրքրական է, որ Օլանդն ու Թրիերվեյլերը պաշտոնապես ամուսնացած չեն:
Ֆրանսիայի առաջին տիկինը բավական հայտնի քաղաքական լրագրող է, որի հոդվածները տպագրվում են “Պաղի Մատչ’’ ամսագրում: Վալերին ծնվել է 1965 թվականին: 47-ամյա լրագրողը 10-ը տարով երիտասարդ է Օլանդից: Զույգը պաշտոնապես միասին է 2007 թվականից, իսկ ծանոթացել են1988-ին եւ երկար ժամանակ թաքցրել սիրային հարաբերությունները: Նշենք, որ Օլանդը ամուսնացած է եղել Սեգոլեն Ռուալյայի հետ, որից բաժանվել է 2007-ին, երբ կինն իրեն մեղադրել է դավաճանության մեջ: Նրանք 4 երեխա ունեն:
Կարլա Բրունին ու Վալերի Թրիերվեյլերը
Վալերի Թրիերվեյլերը ավարտել է Սորբոնի համալսարանի պատմության, քաղաքագիտության եւ իրավունքի բաժինը, այնուհետեւ սկսել է զբաղվել լրագրությամբ: 2005 թվականից նա աշխատել է ֆրանսիական հեռուստաալիքներից մեկում՝ որպես քաղաքական թոք-շոուի հաղորդավար: Թրիերվեյլերի անցյալում երկու ամուսնություն կա: Ֆրանսիայի առաջին տիկինը երկրորդ ամուսնուց երեք երեխա ունի:
Վալերին ավելի լուրջ կնոջ իմիջ ունի, քան մոդել, դերասանուհի եւ երգչուհի Կարլա Բրունին, հագուստի ընտրության հարցում եւս պահպանողական է եւ ի տարբերություն նախկին առաջին տիկնոջ, համացանցում իր մերկ լուսանկարները չկան, ինչը գուցե նաեւ ժամանակի հարց է:): Ամուսինները հանրությանն ավելի համեստ եւ էժանագին հագուստով են ներկայանում:
Վալերի Թրիերվեյլերը
Առաջարկում ենք մասնակցել ստորեւ ներկայացված հարցմանը՝ նշելով, թե ձեր կարծիքով, ով է ավելի արժանի Ֆրանսիայի առաջին տիկնոջ պատվավոր կոչմանը՝ գլամուրային ամսագրերի աստղ, գեղեցկուհի, բարեկեցիկ կազմվածքով Կարլա Բրունին, թե պահպանողական, զուսպ հագուկապով լրագրող Վալերի Թրիերվեյլերը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: