×


Ո՞ր հայուհին է տարազային հարսի զգեստ կրել:)

Հարսանյաց զգեստներ, ծաղկային կոմպոզիցիաներ, օծանելիք, արծաթե զարդեր, դեկորատիվ կոսմետիկա, բիժուտերիա… Այս ամենը ներկայացվել է մարտի 8-ի նախաշեմին կանանց ու աղջիկների համար կազմակերպված “Expo Beauty 2012”-ին:

Ցուցահանդեսին ներկայացված տարազային հարսի զգեստը


“Մոսկվայի տուն” կենտրոնում բացված ցուցահանդեսի տաղավարներից մեկում ամեն ինչ հարսանեկան էր. ցուցադրվել են հարսի զգեստներ, տարոսիկներ ու հարսանեկան տարբեր պարագաներ: Մայրաքաղաքի մասնագիտացված հարսանյաց խանութներից մեկի տնօրեն ժասմինա Վարդանյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ գնորդները յուրահատուկ հարսի զգեստներ հազվադեպ են պատվիրում, մեծ մասը նախընտրում է “ստանդարտ ու համեստ շոր հագնել”:). “Մինչ օրս ամենաօրիգինալ պատվերն եղել է տարազային հարսի զգեստը, որը հարսը հագել է եկեղեցում, իսկ հարսանիքի երկրորդ հատվածում կրել է սպիտակ սովորական զգեստ:)”:

“Expo Beauty 2012”


Ժասմինա Վարդանյանը նկատել է, որ հարսի զգեստ ընտրելիս աղջիկները փորձում են կարճ, բայց նախընտրում են կրել սպիտակ կամ կաթնագույն երկար զգեստներ. “Այժմ ավելի պահանջարկ ունեն ոչ շատ ուռած, համեստ զգեստները: Քարիկներով, շատ ուռած շորեր մեր հարսիկներն հիմա ավելի քիչ են հագնում: Հիմնականում կորսետով զգեստների պահանջարկ կա”:

“Հիմա նորաձեւ են հարսի գլխարկները, բայց մեծ մասը քող են կրում: Հարսանեկան մազակալներ բերեցինք, բայց համարյա ոչ ոք չկրեց, չգիտեմ ինչու՝ հայ աղջիկները սիրում են սպիտակ թագ ու քող կրել, ցավոք, բոլորը նույն ոճի մեջ են”,- նշել է նա:

“Expo Beauty 2012”


“Հենդ մեյդ” զարդեր էլ են ցուցադրվել մի քանի տաղավարում: Կերամիկական զարդեր պատրաստող, մասնագիտությամբ բեմանկարիչ Մերի Արեյանը նշել է, որ անկախ տարվա եղանակից, կավե զարդերը պահանջարկ ունեն. “Գարնանը գունային գամման, թելերի երանգները փոփոխում եմ. ավելի ծաղկային, զոլավոր, պայծառ գույներ եմ օգտագործում՝ վարդագույն, կարմիր, նարնջագույն”:

Իսկ Նունե Տռուզյանը պատրաստում է բատիկ ականջօղեր, թեւնոցներ եւ վզնոցներ “Եթե ձմռանը մուգ գույներն եմ օգտագործում, ապա գարնանն ու ամռանն աշխատանքներս բաց երանգների մեջ են լինում: Նկարում եմ, ընթացքում հասկանում, թե ինչ գույնի մեջ գեղեցիկ կդիտվի”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW