×


Ո՞րն է Մոնիկա Բելուչիի գեղեցկության գաղտնիքը

Մոնիկա Բելուչին այն բացառիկ կանանցից է, որի գեղեցկությամբ հիանում են ոչ միայն տղամարդիկ, այլ նաեւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հաջողակ դերասանուհի, սիրված կին ու մայր. երջանիկ լինելու համար Մոնիկային կարծես ոչինչ չի պակասում:

Մոնիկա Բելուչին


Դերասանուհին բացահայտել է իր գրավչության գաղտնիքը. “Ուտել, սիրել ու պարզապես ապրել: Ի՞նչ է գեղեցկությունը: Դա կանացիություն է, որը ձեռք ես բերում  տարիքի եւ կենսափորձի հետ”:

Այնուամենայնիվ, Բելուչին համոզված է, որ փոքրիկ խորամանկությունները կարող են օգտակար լինել կանանց համար. “Ուզո՞ւմ եք, որ տղամարդը նկատի ձեզ, օգտվեք կարմիր շրթներկից: Միշտ էլ սիրել եմ շրթներկ: Այս սերը կանայք ժառանգում են իրենց մայրերից, տատիկներից: Այնքան բնական է կնոջ համար հանել հայելին ու ներկել շուրթերը”:

Մոնիկա Բելուչին


Դերասանուհին խոստովանել է, որ հպարտանում է իր իտալական արմատներով, եւ երբեք չի հրաժարվել իր ազգությունից, անկախ նրանից՝ աշխատել է Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում:

Մոնիկա Բելուչին


Մոնիկա Բելուչին երկու դուստր ունի` Դեւան եւ Լեոնին.“Միշտ երազել եմ հասուն տարիքում մայր դառնալու մասին: Առաջին դստերս ծննդաբերել եմ 39 տարեկանում, երկրորդին` 45-ում:  Մինչ այդ պատրաստ չէի նման պատասխանատու քայլի, որը կփոխեր կյանքս: Երբ ծնվեց առաջնեկս, միանգամից մտածեցի կրկին մայրանալու մասին, որովհետեւ հասկացա` այնքան էլ շատ ժամանակ չունեմ: 44 տարեկանում կրկին հղիանալս երջանկացրեց ինձ”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին