×


Ուղեգրեր դեպի Բարսելոնա` Revlon-ի շնորհիվ. Rouge-ի ու Երեւան Մոլի մեծ նվերը հայ դիմահարդարներին

«Երեւան Մոլ»-ում երեկ իսկական տոն էր դիմահարդաման ոլորտի ներկայացուցիչների համար: Առեւտրի կենտրոնի եւ «Revlon» ապրանքանիշի հայաստանյան ներկայացուցիչ «Rouge» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Revlon make up ART» մրցույթը, որին կարող էին մասնակցել հայ դիմահարդարներն ու արժեքավոր մրցանակներ ստանալ հովանավորների կողմից: Առաջատարին ուղեգիր էր սպասվում դեպի Բարսելոնա, եւ սա կարեւոր խթան էր հանդիսացել, որպեսզի մասնակցության հայտ ներկայացնի շուրջ 60 դիմահարդար: Իհարկե, նրանցից միայն վեցն անցան եզրափակիչ փուլ, որի ընթացքում էլ ընտրվեցին հաղթողները:

«Revlon make up ART» մրցույթին


«Rouge» ընկերության կոմերցիոն տնօրեն Օլգա Ստեփանեցը BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդանշական այս մրցույթով ցանկանում են նշել Revlon-ի մուտքը Հայաստան եւ ավելի մասսայական դարձնել, որպեսզի ավելի շատ հայուհիներ օգտվեն հայտնի բրենդի կոսմետիկ միջոցներից: Խոսելով նախաձեռնության մասին` նա նշեց.«Այստեղ այնքան երիտասարդ ու տաղանդավոր դիմահարդարներ կան, եւ մենք ցանկանում էինք նրանց բացահայտել: Նրանք մեզ իսկապես ոգեշնչեցին»:

Ճիշտ ընտրված հագուստ, յուրօրինակ սանրվածք, համադրելի ու գրագետ դիմահարդարում` ահա մրցույթում հաղթելու գաղտնիքը, որի մասին մեյք-ափ արտիստները նախապես էլ տեղյակ էին: Ժյուրիի անդամ, միջազգային դասի դիմահարդար Հրանուշ Եղոյանը նախքան մրցույթը մասնակիցների հետ կիսվում էր իր խորհուրդներով` հետեւել տրված ժամանակին, ընտրել ճիշտ մոդել, ուշադրություն դարձնել յուրաքանչյուր դետալի եւ հիշել՝ հստակությունը, արագությունն ու խուճապի բացակայությունը վարպետի կարեւորագույն հատկանիշներն են:

Օլգա Ստեփանեցը


Ժյուրիի անդամների կազմում էին նաեւ ոճաբան Արմեն Գալյանը եւ դիմահարդար Աննա Բախշիյանը: Հենց նրանց կայացրած որոշման արդյունքում էլ ընտրվեցին հաղթողները: 1-ին մրցանակակիրն էր Գայանե Հայրապետյանը, իսկ գլխավոր Գրան Պրի մրցանակին արժանացավ Լուսինե Գալստյանը, ով էլ ստացավ սպասված ուղեգիրը դեպի Բարսելոնա: Բայց քանի որ ժյուրիի անդամները դժվարությամբ կարողացան կողմնորոշվել հաղթող մասնակիցներին որոշելիս՝ հաշվի առնելով դիմահարդարների փայլուն աշխատանքը, «Rouge» ընկերությունը շատ անսպասելի որոշեց 1-ին մրցանակակրին նույնպես նվիրել ուղեգիր դեպի Բարսելոնա: Իհարկե, դժվար թե կարողանանք բառերով փոխանցել հաղթողների ուրախությունն ու հուզմունքը:

Գլխավոր մրցանակակիր Լուսինե Գալստյանը BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ հաղթանակն իսկապես անսպասելի էր, թեեւ որոշակի ուշադրություն ակնկալում էր ժյուրիի կողմից.«Ստեղծել եմ մերօրյա աղջնակի կերպար, որը փորձում է լինել նորաձեւ ու ամենակարեւորը՝ միշտ փորձում է իր համար հարմարավետություն գտնել: Մեր մոդելը՝ Յանան, առավոտյան շտապում է դասի, հետո ընդմիջում անում ընկերների հետ, գնում օտար լեզուների պարապմունքի, իսկ երեկոյան ակումբ գնալու անսպասելի հրավեր է ստանում: Եվ քանի որ «Revlon» բրենդը սիրում է գույներ, փորձել ենք դա նույնպես արտացոլել մեր կերպարում: Եթե անկեղծ, այս տարի դեռ չէի հասցրել հանգստանալ, բայց հիմա կարծես թե ստացվեց. ես գնում եմ ճամփորդելու»:

«Revlon make up ART» մրցույթին


Ոճաբան Արմեն Գալյանն էլ նկատեց` բավական շատ էին հետաքրքիր աշխատանքները, եւ բոլորն արվել էին վարպետորեն ու բարձր մակարդակով. «Տպավորություններս իսկապես շատ լավ են: Հաճելի է, որ մասնակիցներն այսքան շատ էին, եւ որ այսքան տաղանդավոր դիմահարդարներ կան Հայաստանում: Մենք ժյուրիի կազմով ուրախ ենք նաեւ, որ աշխատանքները տարբեր էին` ըստ ժանրերի: Անկեղծ ասած՝ շատ դժվար էր ընտրել հաղթող մասնակցին, եւ Rouge-ի որոշումը, որ մրցանակը միանգամից երկուսին տրվի, անձամբ ինձ ուրախացրեց»:

«Revlon make up ART» մրցույթին


«Rouge»-ի կոմերցիոն տնօրենին նույնպես հաճելիորեն զարմացրել էին մրցույթի մասնակիցները.«Մենք չէինք սպասում այսպիսի բարձր մակարդակ: Կարծում եմ՝ մրցույթը կդառնա ամենամյա, որովհետեւ իսկապես գեղեցկության եւ ուրախության տոն էր: Մենք բացահայտեցինք նոր անուններ Երեւանում, նրանք ուսումնասիրեցին միմյանց աշխատանքները, գտան իրենց ուժեղ եւ թույլ կողմերը: Մենք շնորհակալ են Երեւան Մոլին` մեզ օգնելու եւ միջոցառումը հրաշալիորեն կազմակերպելու համար, եւ, իհարկե, մեր աստղային ժյուրիին` արդար որոշում կայացնելու համար»,-ասաց Օլգա Ստեփանեցը:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին