×


Ո՞ւմ սիրո խոստովանությանն է սպասում Ռաֆոն

Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին նախորդող գիշերը Ռաֆայել Երանոսյանն աղաբլիթ չի ճաշակել.“Անկեղծ ասած` երեբեք չեմ կերել եւ ջրին սպասելու ապրումներն ու զգացողություններն ինձ համար խորթ են”:

Դերասան Ռաֆայել Երանոսյանը


Երեւանի Կամերային թատրոնի դերասանը, ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում է նշել, “թեեւ հույս չի դնում աղի բլիթների վրա, բայց ուրախ է, որ երիտասարդները նման ավանդույթները հիշում ու պահպանում են”:

Ռաֆայել Երանոսյանը եւ Քեթրին Մանասյանը


“Իմ շրջապատում շատ եմ լսել, որ երազում տեսել են մի տատիկի, իսկ հետագայում պարզվել է, որ նա ընտրյալի տատիկն է: Տուն են տեսել, որը դարձյալ ընտրյալի տունն է եղել”,-պատմել է Ռաֆոն ու հավելել.“Բայց էլի եմ ասում, հույսներդ աղաբլիթի վրա մի դրեք”:

Սիմա Բաղդասարյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Գայանե Ասլամազյանը


Հետաքրքրվեցինք, այդ դեպքում ո՞ւմ կամ ինչի՞ վրա է դնում իր հույսն ամուրի դերասանը.“Այն աղջկա, ով կխոստովանի, որ սիրում է ինձ: Դեռ սպասում եմ:)”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Ռաֆայել Երանոսյանի "ֆեյսբուքյան" էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW