×


“Չար” Ջուլիա Ռոբերթսի՝ երեխաներին դաստիարակելու մեթոդները

Հոլիվուդի գեղեցիկ, տաղանդավոր եւ պահանջված դերասանուհիներից Ջուլիա Ռոբերթսը տեւական ժամանակ է՝ հեռու է մնում տարբեր երեկույթներից, ցուցադրվելու համար նախատեսված միջոցառումներից:):

Ջուլիա Ռոբերթսը


Նա երջանիկ է իր ամուսնու եւ երեխաների հետ: Ընտանիքի առկայությունը չի խանգարում Ջուլիային շարունակել աշխատանքը կինոյում: Որեւէ դեր ընտրելուց առաջ դերասանուհին երկար է մտածում, երբեմն նույնիսկ ամենահայտնի ռեժիսորները ստիպված են լինում  համոզել նրան համաձայնել: “Սպիտակաձյունիկը. թզուկների վրեժը” նոր ֆիլմի պրեմիերայից առաջ Ջուլիան, որը չար թագուհու դերում է հանդես եկել, պատմել է իր ընտանիքի, հեքիաթների հանդեպ տածած  մեծ սիրո եւ հեռուստատեսության հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին:

Ջուլիա Ռոբերթսի ընտանիքը


Ռոբերթսը երեք երեխայի մայր է. ունի 7-ամյա երկվորյակներ եւ 4-ամյա որդի, որոնց դաստիարակության հարցում բավական խիստ է. “Մենք ավելի շատ գրքեր ենք ընթերցում, քան հեռուստացույց դիտում: Երեխաներս շատ գրքեր ունեն, ես էլ  հատուկ քնելուց առաջ ընթերցվող գրքերի հավաքածու եմ ստեղծել”:

Ջուլիա Ռոբերթսը


Դերասանուհին նշել է՝ չափազանց կարեւորում է ընտանիքի հետ անցկացրած ժամանակը, որն այնքան էլ շատ չէ: Հիմնականում հավաքվում են երեկոյան, երբ, Ջուլիայի կարծիքով, ավելի ճիշտ է պարզապես զրուցել ու կիսվել օրվա ընթացքում ունեցած տպավորություններով: Նա շեշտել է, որ մարդկանց մեջ առաջին հերթին գնահատում է անկեղծությունը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW