Քանբերայի Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները երկու նորություն ունեն այն տղամարդկանց համար, որոնց հուզում է սեփական սեռական օրգանի չափսը: Սկսենք վատ լուրից. ուսումնասիրությունների համաձայն` կանայք գերադասում են առնանդամի միջինից երկար տարբերակը. իգական սեռի ներկայացուցիչների համար կատարյալ է, երբ հանգիստ վիճակում այս օրգանը 12,8-ից 14,2 սմ երկարություն ունի:
"Չափսը նշանակություն ունի" :)
Լավ նորությունն էլ այն է, որ յուրաքանչյուր տղամարդ, անկախ առնանդամի երկարությունից, կարող է իրեն համարել շատ ավելի երկար սեռական օրգանի սեփականատեր, քան անհրաժեշտ է: Ի դեպ, այս հարցում եւս մեծ է կնոջ ազդեցությունը:
Ինչքան էլ ծիծաղելի հնչի, Homo sapiens առնանդամն էվոլուցիայի իսկական օրինակ է: Գիտնականները կարծում են, որ դեռեւս հնագույն ժամանակներում, երբ մարդիկ իրենց մերկությունը չէին ծածկում, մեծ առնանդամով տղամարդկանց շանսերը զույգ գտնելու եւ բազմանալու հարցում ավելի մեծ էին: Բնությանը ոչինչ չէր մնում, քան հարմարվել կնոջ ընտրությանը եւ աստիճանաբար մեծացնել սեռական օրգանի չափսը:):
"Չափսը նշանակություն ունի" :)
Հոգեբանները պնդում են, որ այսօր էլ կանայք դեմ չեն, որ իրենց զուգընկերոջ առնանդամը ոգեւորիչ չափսերի լինի, բայց “որքան մեծ, այնքան լավ” ասացվածքը հիմնականում արդարացված է պոռնոհոլովակներում նկարահանվող դերասանների դեպքում:
“Իդեալականից” երկար առնանդամները, հետազոտությունների համաձայն, սովորաբար դուր չեն գալիս կանանց, ավելին` վանում են: Բացի այդ, գեղեցիկ սեռը հետաքրքրվում է նաեւ իր հավանական զուգընկերոջ հասակով եւ կազմվածքով. փորձը ցույց է տվել, որ բարձրահասակ տղամարդկանց առնանդամն ավելի մեծ ու գրավիչ է թվում կնոջը, քան այն իրականում կա:
"Չափսը նշանակություն ունի" :)
100-ից ավելի կանանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով` առնանդամի չափսը միանշանակ կարեւոր է, բայց այն կախված է նաեւ մարմնի այլ պարամետրերից:
Այժմ գիտնականների գերխնդիրն է պարզել, թե ինչ նշանակություն ունեն առնանդամի չափսն ու երկարությունը վերարտադրության հարցում: Այսինքն՝ արդյո՞ք մեծ առնանդամ ունեցող տղամարդու գենն ավելի առողջ է:
BRAVO.am
Աղբյուրը՝ InoPressa.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: