×


Ջենիֆեր Էնիսթոն VS Անջելինա Ջոլի. ո՞վ է ամենասեքսուալ կինը

Ջենիֆեր Էնիսթոնը թեեւ գեղեցիկ մարմին ունի, շատերի համար զարմանալի է, որ հենց 42-ամյա այս դերասանուհին է ճանաչվել բոլոր ժամանակների ամենասեքսուալ կինը` հետեւում թողնելով իր վաղեմի “թշնամի’’, նախկին ամուսնու` Բրեդ Փիթի կնոջը` Անջելինա Ջոլիին:):  Այս ցուցակում Ջոլին ընդամենը 10-րդ հորիզոնականում է:

Ջենիֆեր Էնիսթոնը


Հարցմանը մասնակցել են “Men’s Health” պարբերականի ընթերցողները: Ջենիֆերը խոստովանել է, որ միշտ չէ նման բարեկազմ եւ գրավիչ եղել: Դերասանուհին չի կարողացել նշել իր կարծիքով ամենասեքսուալ կնոջը` տալով երկու անուն` Բրիջիդ Բարդո եւ Գլորիա Սթեյնեմ:

Ամենասեքսուալների ցուցակում երկրորդը Ռեյչել Վելշն է, երրորդը` լեգենդար Մերլին Մոնրորն, չորրորդը` Բրիթնի Սփիրզը: Հնգյակը եզրափակում է երգչուհի Մադոննան:

Անջելինա Ջոլին


Պարբերականը բացատրում է, թե ինչ է նշանակում ամենասեքսուալ ըստ իրենց` “Սեքսուալ նշանակում է զվարճալի, իսկ Ջենիֆեր Էնիսթոնը շատ զվարճալի կին է’’,- այսպես է մեկնաբանել մրցույթի արդյունքները պարբերականը:

Դե ինչ, արդեն գիտեք` որն է սեքսուալության գրավականը: Եղեք զվարճալի եւ փորձեք չմրսել այս ցուրտ օրերին ;):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Men’s Health

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW