×


Ջենիֆեր Լոպեզը, Բեյոնսեն, Անդրե Աղասին, Ուիլ Սմիթը եւ ուրիշներ` Ֆլորա Աղաբաբյանի պատվիրատուներ

Նրա զարդարած տորթերը համտեսում են Մայքլ Ջորդանը, Մարկ Էնթոնին, Սելին Դիոնը, Անդրե Աղասին, Ջենիֆեր Լոպեզը, Բեյոնսեն, Ուիլ Սմիթը, Ջոն Միլլերը, Մել Գիբսոնը ու այլ հայտնիներ: BRAVO.am-ը բազմիցս ներկայացրել է նրան. խոսքն ամերիկաբնակ հրուշակագործ Ֆլորա Աղաբաբյանի մասին է: Լաս Վեգասում բնակվող այս հայուհին ամանորյա թեմատիկայով պատրաստած նոր աշխատանքների լուսանկարներն է տրամադրել եւ պատմել իր նոր հաջողությունների մասին:

Հրուշակագործ եւ տորթերի դիզայներ Ֆլորա Աղաբաբյանը


Ամանորին նա պատրաստում է ոչ միայն տոնական թխվածքաբլիթներ, տորթեր եւ շոկոլադե ու շաքարից նախշեր, այլեւ տոնածառն է զարդարում ուտելի խաղալիքներով. “Այս անգամ մասնակցում էի տոնածառ զարդարելու մրցույթի եւ որոշեցի բոլոր խաղալիքները պատրաստել քաղցրավենիքից: Արժանացա “Most Over The Top” մրցանակին”:

Հայտնիները եւս նախընտրում եմ Ֆլորա Աղաբաբյանի ձեւավորած տորթերը


Ի դեպ, նախորդ տարի նա ճանաչվել է “Լաս Վեգասի տորթերի առաջին ձեւավորող” կոչմանը: Ֆլորան նշում է, որ սիրում է մասնակցել մրցույթների ու ամերիկյան հեռուստաշոուներին: Վերջերս հանդես է եկել Շաքարե արվեստի շոուի շրջանակում, շուտով կմասնակցի “Food Network”-ին, հրավիրված է նաեւ “Super Delicious”, “Sugar Rash”, “Fabulous Cakes” շոուներին եւ “Sugar Art Show 2013”-ին:  

Ֆլորա Աղաբաբայանի պատրաստած ուտելի քաղցր խաղալիքներից


Տոների առթիվ նա պատրաստել է այն երկու հյուրանոցի շենքերը, որտեղ աշխատում է. ““Wynn” եւ “Encore” շենքերի տորթերը հետաքրքրություն էին առաջացրել եւ ամերիկյան թերթերը, ամսագրերը հայտնեցին այս աշխատանքի մասին: Դրանք տոների ընթացքում` մոտ մեկ ամիս, որպես ցուցանմուշ ցուցադրվել են “Wynn” հյուրանոցում: Օգտագործվել են մոտ 750 հատ 1սմ-ոց փոքրիկ թխվածաբլիթներ, իսկ ջրվեժը, գոլֆի տարածքը եւ ծառերը պատրաստված են շաքարից ու շոկոլադներից”:

Ֆլորա Աղաբաբյանի ձեւավորած տորթերից


Երկար տարիներ աշխատելով այս որոլտում` Ֆլորան նշում է, որ այնպիսի անկանխատեսելի պատվերներ է ստանում, որ իր մտքով էլ չի անցնում. “Վերջերս պատվիրատուներից մեկն ասաց, որ ինքն ու ապագա կինը պետք է վազեն մարաթոնի ընթացքում եւ միեւնույն ժամանակ ամուսնանան` չկա ամուսնական ստանդարտ ձեւ ու եկեղեցի: Ուզում էր, որ հարսանիքի տորթը պատկերի, թե ինչպես են վազում ու ամուսնանում:)”:

Ֆլորա Աղաբաբյանի ձեւավորած տորթերից


Հայ հրուշակագործը Նոր տարվան ու Սուրբ Ծնունդին հաճախ է ստանում տան տեսքով տորթերի`“Ginger Bread House”-ների պատվերներ, որոնք պատված են ձյունով ու տարբեր տեսակի գունեղ կոնֆետներով եւ մարմելադներով.“Դրանք շատ տարածված են թե' Ամերիկայում, թե' Եվրոպայում, Սուրբ Ծնունդի խորհրդանիշ են, դրվում են տոնական սեղաններին եւ շունչ ու հոգի տալիս: “Ginger bread”-ը կծու խմոր է` լի ամենատարբեր համեմունքներով: Բաղադրության մեջ մտնում է դարչին, մեխակ, կարագ, շաքարավազ, եգիպտացորենի օշարակ, խմորի սոդա, ալյուր եւ այլն”:

Ֆլորա Աղաբաբյանի ձեւավորած տորթերից


Ֆլորա Աղաբաբյանը նշել է, որ այս քաղցրավենիքի հիմքում պատմության մեջ հայի անուն է նշվում. ““Ginger Bread House”-ը առաջին անգամ Ֆրանսիա է բերվել 992 թվականին հայ վանական Գրիգոր Մակարի կողմից: 13-րդ դարում գերմանական փախստականներն ավելի կատարելագործած տարբերակով տարել են Շվեդիա, հետո տարբեր երկրներ, եվրոպացիներն էլ ավելի ուշ այն բերել են Միացյալ Նահանգներ: Այն շատ լավ թարգմանություն ունի` Բեթղեհեմ, որտեղ Հիսուսն է ծնվել: Տորթերը ձեւավորել եմ իմ երեւակայությամբ ու ճաշակով:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ֆլորա Աղաբաբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW