×


Մարտին Մկրտչյանն ու Ռազմիկ Ամյանը “հոպար են դարձել” :)

“Ուրախությանս չափ չկա: Հոպար եմ դարձել: Իմ Արմին եղբոր բալիկի` Նարեկիս ծնունդը շնորհավոր”.ահա այս տողերով է երգիչ Ռազմիկ Ամյանը քիչ առաջ հայտնել իր պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հայր դառնալուն վերաբերող բարի լուրը:):

Պրոդյուսեր Արմին Մովսիսյանը կնոջ հետ


“Առաջնեկս է, վեցուկես տարի սպասել եմ նրա լույս աշխարհ գալուն”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նորաթուխ հայրիկն ու հավելել.“Որդիս Աստծուց տրված ամենամեծ պարգեւն է”:

Ռազմիկ Ամյանի եւ Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի փոխանցմամբ` որդուն Նարեկ են անվանել.“Այս ողջ ընթացքում Նարեկացի էի կարդում, այդ իսկ պատճառով էլ ես ու կինս հենց Նարեկ անունն ընտրեցինք”:

Արմին Մովսիսյանը եւ Արմեն Ջիգարխանյանը


Արմինը նշել է, որ արդեն իսկ բազմաթիվ հեռախոսազանգեր, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել, իսկ երեկոյան պատրաստվում է հարազատների ու ընկերների` Ռազմիկի, Արամեի, վիտամինցիներ Վաչեի, Արմուշի եւ  ուրիշիների հետ նշել որդու ծնունդը:):

Ի դեպ, Մարտին Մկրտչյանին բարի լուրը դեռեւս չի հասել.“Նա այժմ  Դոմինիկանայում շատ խոր քնի մեջ է, երբ արթնանա, անպայման կկապվեմ հետը:)”:

BRAVO.am-ը շնորհավորում է Արմին Մովսիսյանի ընտանիքին` Նարեկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:):

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ AM production “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW