×


Ռաֆայել Երանոսյանը

Ռաֆայել Երանոսյան.«Չկարողացա մերժել Գոհարին»

Մեկ ամիս է` Ռաֆայել Երանոսյանը Միացյալ Նահանգներում է: Դերասանը Աշոտ Ղազարյանի եւ Արփի Գաբրիելյանի հետ ելույթ է ունեցել ամերիկաբնակ հայերի առջեւ, այս օրերին էլ, ինչպես հայտնել է BRAVO.am-ին, հանգիստը համատեղում է իր համար կարեւոր մի գործի հետ: Նա մեզ է տրամադրել նաեւ իր նոր ֆոտոշարքը:

«Հունվարի 15-ին եկանք այստեղ՝ «Երգ Հայաստանի» շոու ծրագրով: Հյուրախաղեր ունեցանք ԱՄՆ-ում, Կանադայում, բացի այդ, անձնական որոշ գործեր ունեի եւ որոշեցի հանգիստս համատեղել աշխատանքի հետ»,-ասել է Ռաֆոն եւ հավելել, որ լավ ժամանակ է անցկացնում.«Ընկերներս՝ Վահագն Գրիգորյանը, Արմուշը, «Դեմք» շոուի տղաները, Նորոն, այստեղ են: Ամեն օր նոր փորձության մեջ եմ ընկնում, որեւէ տեղ ենք գնում, նոր մարդկանց հետ եմ ծանոթանում»:

Ռաֆայել Երանոսյանը


Դերասանը պատմել է, որ այս օրերին գրում է իր սթենդ-ափ շոուի սցենարը, եւ Հայաստան վերադառնալուց հետո մոնոներկայացումը կհանձնի հանդիսատեսի դատին.«Պրեմիերան երեւի մարտին կլինի՝ Կամերային թատրոնում, իսկ մինչ այդ քանի ժամանակ ունեմ, աշխատում եմ սցենարի վրա»:

Թեեւ Ռաֆոն չի սիրում լուսանկարահանումների մասնակցել, թեմատիկ նոր ֆոտոշարք ունի.«Երբ Գոհարից առաջարկ ստացա, չկարողացա մերժել: Որոշեցի այն նվիրել սիրահարներին: Ի դեպ, հասկացա, որ պետք է հաճախ այսպես վարվել, քանի որ արդյունքում լավ եւ գեղեցիկ լուսանկարներ ես ունենում»:

Ռաֆայել Երանոսյանը


BRAVO.am-ի հարցին՝ ինչպես է նշել սիրահարների տոնը, նա պատասխանել է. «Ռեստորանում` մի շատ սիրուն աղջկա հետ:): Ընկերներով նշեցինք, խորոված-քաբաբ կերանք: Ի դեպ, կուզեի, որ ամբողջ տարին մարդիկ սիրեն՝ մինչեւ գա այս օրը»:

Նա չի մոռացել շնորհավորել բոլոր սիրահարներին եւ նշել է նաեւ` եթե հաջորդ տարի ընտրյալ ունենա, պատրաստ է ապահովել սիրով լի մթնոլորտ.«Կարեւորը՝ միասին լինելն է, կարեւոր չէ՝ շքեղ ռեստորանում կլինենք, առանձնատանը, խրճիթում, թե փողոցում: Կարեւորը՝ լինի լավ մթնոլորտ, իսկ ես կապահովեմ այդ մթնոլորտը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Ասատրյանի /GogaPhoto/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին