Ռիհանան բացառիկ հարցազրույց է ունեցել հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ, որի շրջանակներում անկեղծացել է, նույնիսկ արտասվել, երբ սկսել է խոսել նախկին սիրելիի` երգիչ Քրիս Բրաունի մասին: Ռիհանան որոշել է վերջ դնել այս թեմայի վերաբերյալ քննարկումներին ու բացեիբաց ասել է, որ սիրել, սիրում եւ միշտ սիրելու է Քրիս Բրաունին: Հիշեցնենք, Քրիս Բրաունը վայրենաբար ծեծի էր ենթարկել երգչուհուն:
Քրիս Բրաունը վայրենաբար ծեծի էր ենթարկել Ռիհանային
«Կարծում եմ, հենց նա է ողջ կյանքիս սերը: Հենց նա է եղել իմ առաջին սերը: Ես իսկապես սիրում եմ նրան: Ինձ համար ամենից կարեւորն այն է, որ իր հետ ամեն ինչ լավ է: Շատ էի անհանգստանում իր համար»,- ասել է Ռիհանան:
Քրիսի հետ սիրավեպը հիշելու ընթացքում երգչուհին չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է. «Մենք շատ երիտասարդ էինք եւ սիրո հորձանուտում էինք հայտնվել: Մեր սիրավեպը շատ արագ էր զարգանում: Մենք մոռացել էինք ինքներս մեր մասին”,- հուզվել է Ռիհանան:
Ռիհանան ու Քրիս Բրաունը
Նա նշել է , որ այժմ նախկին սիրելիի հետ իրեն միայն ընկերությունն է կապում: Քրիսն այժմ նոր ընկերուհի ունի, եւ նրանց հարաբերությունները, կարծես, կայուն են: Հենց այդ պատճառով երգչուհին չի ցանկանում հաճախ հանդիպել Բրաունի հետ:
«Շատ անհարմար է հանդիպել նրա հետ: Ես դեռ սիրում եմ նրան: Ամեն անգամ, երբ հանդիպում ենք, սկսում եմ անհանգստանալ, բայց պետք է լուրջ դիմակ կրեմ ու անտարբերություն ցույց տամ: Պետք է զսպեմ ինքս ինձ, որ հիմարություններ չանեմ»,- ասել է Ռիհանան:
Ռիհանան
Նա կարողացել է ներել սիրելիի վայրագ վերաբերմունքը. «Պետք է առաջ շարժվեի, շատ երկար ժամանակ բարկանում էի նրա վրա: Բայց այժմ նորից վստահում ենք միմյանց: Սիրում ենք միմյանց ու, հավանաբար, մինչեւ կյանքի վերջ այդպես կլինի»:
Շատերը մինչ այժմ էլ չեն կարող հասկանալ, թե ինչպես երգչուհին ներեց նման վերաբերմունքը: Ռիհանան վստահ է՝ Բրաունի քայլը իրոք աններելի ու անհասկանալի էր, բայց յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք, իսկ սերը ամեն ինչից վեր է: Մասնակցեք նյութում տեղադրված հարցմանն ու հայտնեք ձեր կարծիքը, արդյո՞ք ճիշտ է վարվել Ռիհանան` ներելով սիրելիին:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: