Եթե հավատանք պապարացիների խոսքերին, քանի որ խոսուն լուսանկարներ դեռեւս չկան, սիրային նոր զույգ է ձեւավորվել: Ինչպես երեւում է, Էշթոն Քաթչերը վեց տարվա ամուսնական կյանքից հետո վերջնականապես բաժանվել է Դեմի Մուրից:
Էշթոն Քաթչերն ու Դեմի Մուրը
Բավական չէ, որ դերասանին պարբերաբար բռնացնում էին նոր ընկերուհու հետ, հիմա արդեն Ռիհաննան է լրացնում նրա պոտենցիալ սիրելիների ցուցակը: Եվ այսպես, պապարացիները լուսանկար են տարածել, որը ֆիքսել է երգչուհու գիշերային այցելությունը Էշթոն Քաթչերին:
Ռիռիռն ուշ գիշերով ժամանել է Ջասթին Բիբերի՝ 11 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը, որտեղ էլ ժամանակավորապես ապրում է Էշթոնը մինչեւ իրեն հարմար տուն կգտնի:
Ռիհաննան
Լուսանկարչի խոսքով՝ երգչուհին տուն է մտել կեսգիշերին եւ հեռացել է վաղ առավոտյան: Թե ինչո՞վ են զբաղվել Էշթոնն ու Ռիհաննան, պապարացիներին մնացել է անհայտ:):
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Spletnik


×
5,019






