×


Ռիհաննան զուգընկերոջ փնտրտուքների մեջ է

“Ես հոգնել եմ մենակությունից”. ահա այսպիսի խոստովանություն է արել Ռիհաննան շոուներից մեկի ժամանակ, որին մասնակցել է օրերս: Ինչպես երեւում է` երգչուհին որոշել է “բոյֆրենդին” գտնել սոցիալական ցանցերում. Ռիռին “Թվիթեր”-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որում միայնակ պառկած է անկողնում եւ ցուցադրում է մերկ ոտքերը, իսկ նկարի խորագիրը հետեւյալն է.“Արի այստեղ, կոպիտ տղա”:):

Ռիհաննան


Միայնակությունից տառապող Ռիհաննան, ի դեպ, չի պատրաստվում նետվել առաջին պատահածի գիրկը: Ինչպես ինքն է նշել, կյանքի ուղեկից ընտրելու հարցին այլեւս լուրջ է վերաբերվելու: Երգչուհին հերքել է նաեւ այն լուրերը, թե վերադարձել է նախկին ընկերոջ` Քրիս Բրաունի մոտ:

Ռիհաննան


“Ես ազատ կին եմ, բայց դա ինձ հաճույք չի պարգեւում: Երբ հարաբերությունների մեջ ես, միայնակ լինելու ցանկություն ես ունենում, որն այդքան էլ հիասքանչ վիճակ չէ: Ես հրաշալի բազմաթիվ սիրավեպեր եմ ունեցել, հիմա էլ չեմ ցանկանում ուղղակի ապրել իմ կյանքով, իսկ հետո որեւէ մեկին հանդիպել: Ուզում եմ մեկի հետ կիսել ուրախությունս եւ տխրությունս հենց հիմա: Ահա թե ինչն է խնդիրը”, - ասել է Ռիհաննան: 

Հայտնի երգչուհին նաեւ նշել է, որ չի հետաքրքրվում այն տղամարդկանցով, որոնց միայն իր փառքն է գայթակղում: Նա նաեւ հայտնել է, որ իր նոր սիրելին պետք է ուրախ անձնավորություն լինի:):

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW