×


Սեդա Սերոբյան.“Գեղեցիկ մարմին ունենալը բավարար չէ սեքսուալ երեւալու համար”

Սեդա Սերոբյանի մարմնի գրավչությունից խոսելու առիթ ունեցանք մայիսին, երբ ինքնատիպ մոդելը ներքնազգեստով նկարահանվեց BRAVO.am-ի ֆոտոշարքում: Այսօր ներկայացնում ենք խոստացված անկեղծ լուսանկարների նոր չափաբաժին, ձեր կարծիքները կկարդանք մեկնաբանությունների հատվածում:):

Սեդա Սերոբյանը` BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում


Ինչպես արդեն պատմել ենք, Սեդան մոդելային ոլորտում է արդեն 8 տարի, 2011 թվականին Իսպանիայում “Best Model World” մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը` արժանանալով “Լավագույն մարմին” տիտղոսին:

Սեդա Սերոբյանը` BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում


“Պրոֆեսիոնալ յուրաքանչյուր մոդել պետք է ունենա լուսանկարներ, որտեղ երեւում է իր մարմինը. դա օրենք է: Մեկ այլ հարց է, երբ ինքդ պիտակավորում ես քեզ որպես մոդել, բայց ոչինչ չունես ցուցադրելու”,-նշել է նա:

Սեդա Սերոբյանը` BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում


Սեդան իրեն համարում է սեքսուալ, իսկ դրան առավելապես նպաստում է իր կանացիությունը.“Չէ՞ որ գեղեցիկ մարմին ունենալը բավարար չէ սեքսուալ երեւալու համար, պետք է կարողանալ նաեւ այն գեղեցիկ մատուցել: Հստակ տեսնում եմ սեքսուալության եւ գռեհկության միջեւ ընկած նուրբ սահմանը, սակայն դա միայն մոդելից կախված չէ. լուսանկարը շատ հեշտությամբ կարող է կորցնել իր էսթետիկան լուսանկարչի ընտրած սխալ դիրքից` ռակուրսից”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականցվել է “Imperial Palace Hotel”-ում 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW