Ջասթին Բիբերի արդեն նախկին սիրեցյալը` 20-ամյա Սելենա Գոմեսը, որոշել է իր ժամանակը չվատնել չստացված սիրո համար տառապելով եւ ուշադրությունը կենտրոնացնել կարիերայի վրա: Երգչուհին առաջիկայում նոր ալբոմ կթողարկի, որում ընդգրկված երգերից մեկի հիման վրա էլ օրերս տեսահոլովակ է նկարահանել:
Սելենա Գոմեսը
Գեղեցկուհին նոր տեսահոլովակի համար ընտրել է 60-ական թվականների ոճը, դուրս է եկել թինեյջերական վիճակներից եւ ներկայանում է սեքսուալ կնոջ կերպարով. կարմիր լողազգեստ, կատվային աչքերի տեսք ունեցող ակնոց, բարձրակրունկ կոշիկներ…
Սելենա Գոմեսը
Մինչ Սելենա Գոմեսի նոր տեսահոլովակը կհայտնվի համացանցում, առաջարկում ենք դիտել նկարահանման ընթացքում արված լուսանկարներից մի քանիսը եւ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր կարծիքը երգչուհու նոր կերպարի մասին:
Սելենա Գոմեսը
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman


×
10,540






