×


Սեքսում ամենահաճախ հանդիպող 5 կանացի սխալները

Կան մի քանի վատ սովորություններ, սխալներ, որոնք տղամարդիկ տանել չեն կարողանում սեքսի ընթացքում, իսկ կանանց մեծամասնությունը գիտակցաբար, կամ անտեղյակությունից, շարունակում է գործել: Elle ամսագիրն առանձնացրել է 5 հիմնական սխալ, որոնք անտանելի են տղամարդկանց համար:

Սեքսում ամենահաճախ հանդիպող 5 կանացի սխալները


Առաջին սխալը

Տղամարդիկ չեն սիրում, երբ կինն ամբողջովին իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը: Բայց դա չի նշանակում, որ կինը պետք է պասիվ դերում լինի:  Այսպիսով, եթե ուզում եք երջանկացնել ձեր տղամարդուն անկողնում, երբեմն նախաձեռնողի դերում եղեք: Օրինակ` համբուրեք նրան այն ժամանակ, երբ ամենից քիչն է սպասում, կամ հանեք վերնաշապիկն ու ցույց տվեք, որ այդ պահին նա ամբողջովին ձեր ձեռքերում է: Բայց կարեւորը մի մոռացեք` սեքսուալ այս խաղում պետք չէ անցնել չափն ու մշտապես թելադրողի դերում լինել:

Երկրորդ սխալը

Մի ամաչեք: Կանանց հիմնական մասն ամաչում է սիրելի տղամարդու առջեւ մերկանալուց: Կանանց մշտապես տանջում են բարդույթները` ավելորդ քաշ, մեծ կամ փոքր կուրծք, լայն կոնքեր եւ այլն: Արդյունքում՝ զույգը սիրով է զբաղվում մթության մեջ: Ամաչկոտությունը, իսկապես, հեռացնում է սիրելիներին, որովհետեւ խորհրդանշում է միմյանց նկատմամբ անվստահություն: Կանանց խորհուրդ է տրվում երբեմն մերկ զբոսնել սենյակով, հիանալ սեփական մարմնով հայելու առջեւ ու հպարտանալ ցանկացած տեսակի կառուցվածքով:

Սեքսում ամենահաճախ հանդիպող 5 կանացի սխալները


Երրորդ սխալը

Տղամարդկանց համար չափազանց կարեւոր է իմանալ, թե սեքսում ինչն է դուր գալիս կնոջը: Այնպես որ մի լռեք, պատմեք նրան՝ ինչն է ձեզ գրգռում, որտեղ են ձեր մարմնի էրոգեն հատվածները եւ, ընդհանրապես, ասեք ձեր տղամարդուն` ինչն է ձեզ դուր գալիս անկողնում: Տղամարդը չի սիրում անկողնում  “պարտվողի” դերում լինել, թույլ տվեք նրան սիրել ձեզ այնպես, ինչպես ձեզ է հաճելի:

Սեքսում ամենահաճախ հանդիպող 5 կանացի սխալները


Չորրորդ սխալը


Սեքսում, ինչպես առօրյայում, նորություններ են հարկավոր: Մի վախեցեք նորություններից: Փոխեք սիրով զբաղվելու վայրը, զարմացրեք սիրելիին նոր ու էրոտիկ ներքնազգեստով եւ այլն: Մի խոսքով` սեքսում ձանձրույթն ավելորդ է:

Հինգերորդ սխալը

Մի վախեցեք կամ ամաչեք ցույց տալ, որ ձեզ դուր եկավ սիրելի տղամարդու հետ անցկացրած գիշերը: Սիրով զբաղվելու ընթացքում եւս կարելի է հաճելի խոսքեր ասել միմյանց: Դա չի նշանակում, որ պետք է շատախոսել, կամ քննարկում սկսել աշխատանքից եւ այլն:

Bravo.am
Աղբյուրը` Elle

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW