×


Սիրուշոն` “Եվրատեսիլ 2013”-ի Հայաստանի ներկայացուցի՞չ

“Եվրատեսիլ”-ի պաշտոնական կայքում երգի մրցույթին Հայաստանի այս տարվա հավանական մասնակցի հարցն է բարձրացվել:): Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 14,16,18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք “Եվրատեսիլ 2013”-ի Հայաստանի մասնակցին եւ երգը կընտրի Հ1-ը:

Սիրուշոն


Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, թե ասեկոսեներ են պտտվում, որ մեր երկիրը կրկին կներկայացնի Սիրուշոն: Նա 2008-ին իր “Քելե-Քելե” երգով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, որը “Եվրատեսիլ”-ի պատմության մեջ Հայաստանի դեռեւս լավագույն արդյունքն է:

Սիրուշոն “եվրատեսիլյան” բեմում


Անդրադարձ է կատարվել նաեւ երգչուհու` վերջերս թողարկված “ՊռեԳոմեշ”-ին, որը այսօրվա դրությամբ կարճ ժամանակահատվածում ամենաշատ դիտում գրանցած տեսահոլովակն է Հայաստանում (մեկ օրվա ընթացքում` 125.000, առաջին երեք շաբաթվա ընթացքում` 560.000):

Սիրուշոն "ՊռեԳոմեշ" տեսահոլովակի նկարահանումներին


“Ցանկացած մեկը կարող է դիտարկվել որպես մրցույթի ներկայացուցիչ, այդ թվում` նաեւ Սիրուշոն, սակայն քննարկումները դեռեւս շարունակվում են”,- նշել է “Եվրատեսիլ” նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը` հավելելով, որ դեռեւս ոչինչ որոշված չէ:

Սիրուշոն "ՊռեԳոմեշ" տեսահոլովակի նկարահանումներին


Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանն էլ BRAVO.am-ի հետ զրուցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը. “Ամեն տարի Հայաստանում ու արտերկրում որպես հավանական թեկնածու քննարկվում է Սիրուշոյի անունը: Հաճելի է, բայց այս պահին չեմ կարող ավելին ասել. կյանքն անկանխատեսելի է, կարող է օրեր հետո ինչ-որ բան փոխվի, հիմա պարզ չէ”:

Տեքստը` Լենա Գեւորգյանի եւ Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Աղբյուրը` www.eurovision.tv

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW