×


Սիրուշոն եւ Արեւիկ Ուդումյանն այլեւս նույն գրաֆիկով չեն աշխատում

Արեւիկ Ուդումյանը շուտով Հանրայինով նոր ծրագիր կվարի: Արդեն մի քանի շաբաթ է` նա աշխատում է “Մեր մեջ ասած” նախագծի վրա, որի մասին կպատմենք ավելի ուշ.“Մտահղացումն Առաջին ալիքինն է, ինձ հրավիրեցին հանդես գալ որպես հաղորդավար եւ պրոդյուսեր: Մեծ պատիվ է աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ”:

Արեւիկ Ուդումյանը


Հաղորդավարուհու զբաղվածությունը եւ Սիրուշոյի գրառումը, որ "արդեն բավական ժամանակ է` աշխատում են սիրված մի մարդու հետ", դարձան քննարկումների առիթ, թե երգչուհին եւ մենեջերն այլեւս չեն համագործակցում, բայց ինչպես Արեւիկն է հայտնել, այդպես չէ.“Մենք այլեւս նույն գրաֆիկով չենք աշխատում, ինչպես առաջ. հասկանալի պատճառներով հիմա անհամեմատ քիչ եմ զբաղվում նրա գործերով”:

Նշենք, որ մենեջերի պաշտոնում քննարկվում էր հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի թեկնածությունը.“Գոհարը մեկ տարուց ավելի է` համագործակցում է մեզ հետ` տարբեր նախագծերում ներկայացնելով Սիրուշոյին, բայց իմ տեղը նա չի զբաղեցնի”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Արեւիկ Ուդումյանը:

Սիրուշոն Իտալիայում


Նրա խոսքով, չգիտի հետագայում կշարունակեն միասին աշխատել, թե` ոչ, բայց ներկայում համատեղ որոշակի աշխատանքներ իրականացնում են.“Ի սկզբանե մեր համագործակցությունը հիմնված է եղել փոխադարձ հարգանքի վրա եւ մինչ օրս այդպես էլ շարունակվում է, այսինքն` ցանկացած հարց իրար հետ քննարկում ենք եւ իրար հասկանում: Սիրուշոն շատ կազմակերպված ու խելացի է եւ իր կողքին միշտ  կունենա այդպիսի մարդիկ: Ես էլ եմ իր կողքին, բայց արդեն ավելի այլ գրաֆիկով”:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արեւիկ Ուդումյանի եւ Սիրուշոյի “ֆեյսբուքյան” էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW