Երեկ Սիրուշոյի երկրպագուների համար տոն է եղել: ). նրանք հանդիպել են սիրելի երգչուհուն, շուրջ երեք ժամ զրուցել, պատմել իրենց մասին ու տարբեր պատմություններ լսել նրանից:
Երկրպագուները հանդիպմանը ներկայացել են Սիրուշոյի նկարով տորթով
Հանդիպման նախաձեռնողները հենց երկրպագուներն են, որոնց մասին երգչուհին “ֆեյսբուքյան” իր էջում գրել է հետեւյալ. “Այսօր իմ երկրպագուներն անմոռանալի օր պարգեւեցին ինձ: Ես հիացած եմ նրանց կազմակերպվածությամբ, խելացիությամբ, նվիրվածությամբ: Ուրախ եմ, որ նրանց մարդկային տեսակն այդքան ազնիվ ու հասուն է… Ես հպարտ եմ ձեզնով…”:
Ինչպես BRAVO.am-ին հայտնել է Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը` երկրպագուները հանդիպմանը ներկայացել են երգչուհու նկարով տորթով, նրա համար նախատեսված հատուկ մրցանակով եւ Սիրուշոյի լավագույն տեսահոլովակների ու երգերի հավաքածուներով, որոնք իրենք են պատրաստել, իսկ երգչուհին նրանց նվիրել է գլխարկներ`պատվիրված հատուկ այդ հանդիպման համար, եւ իր ձայնասկավառակը:
Սիրուշոն եւ Արեւիկ Ուդումյանը
“Մենք միշտ քեզ հետ ենք” խորագրով հանդիպման ժամանակ երգչուհին անհատապես ծանոթացել է երկրպագուների հետ: “Ծաղիկներ էին բերել Սիրուշոյին եւ ինձ, հետաքրքիր վիկտորինաներ էին կազմակերպել: Շատ լավ մթնոլորտ էր, մենք զարմացած ենք, հիացած: Նախաքան Սիրուշոյի գալը ես այնտեղ էի, նրանք շատ ավելի ակտիվ էին, հետո փոքր-ինչ հուզվեցին, բայց ամեն ինչ շատ լավ անցավ”,-պատմել է Սիրուշոյի մենեջերը:
Սիրուշոն
Երգչուհու եւ երկրպագուների հաջորդ հանդիպումը դեռ ծրագրված չէ: Արեւիկ Ուդումյանը նշել է, որ Սիրուշոն երկու օրից կմեկնի հանգստի, ամռան ընթացքում քիչ կլինի Երեւանում, բայց զուգահեռ կշարունակի նաեւ աշխատել:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mashroom-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: