“ՊռեԳոմեշ” է կոչվում ոչ միայն Սիրուշոյի երգը, որի տեսահոլովակը “YouTube”-ում մեկ միլիոնից ավելի դիտում է գրանցել, այլեւ այն հավաքածուն, որը նա կթողարկի առաջիկայում:
Սիրուշոն
“Հավաքածուում ընդգրկված են սահմանափակ քանակությամբ աքսեսուարներ` տեսահոլովակը հիշեցնող հայկական ավանդական զարդեր, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ”,- նշել է երգչուհին ու հավելել, որ հատուկ ընտրել են այն պարագաները, որոնք մոռացված են եւ որեւէ խանութում այսօր հնարավոր չէ գտնել:
Սիրուշոն
Սիրուշոն “Ֆեյսբուք”-ի իր էջում գրել է, թե “ՊռեԳոմեշ”-ի հագուստների վրա աշխատելիս իր առջեւ կարեւոր խնդիր է դրել ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձեւության հետ.“Աշխատանքս իզուր չէր, քանի որ տեսահոլովակի թողարկումից հետո սկսեցի նկատել ազգային զարդերի ու զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն”:
Սիրուշոն
Երգչուհին կարծում է, որ աստիճանաբար մոռացության մատնվող ազգային հագուստի էլեմենտներն իրենց նորաձեւ հանդերձների հետ համադրելու դեպքում հայուհիները կլինեն ինքնատիպ եւ յուրահատուկ:
BRAVO.am
Լուսանկարները` Սիրուշոյի "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: