Սյուզի Մելիքյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նախատեսում է նկարահանվել իր “Քեզ նման փեսա չկա” երգի տեսահոլովակում, որը հանրությանը ներկայացրել է մեկ ամիս առաջ.“Այն դուր է եկել իմ երկրպագուներին: Դրական արձագանքներ եւ գովեստի խոսքեր շատ եմ լսել”:
Սյուզի Մելիքյանը
Երգի թեման զուգահեռելով իր անձնական կյանքին` երգչուհին նշել է, որ եթե որեւէ փոփոխություն լինի, կիմանան բոլորը, իսկ ժամեր առաջ “ֆեյսբուքյան” էջում գրել է, որ “իր սիրտն արդեն իսկ զբաղված է…”:
Սյուզի Մելիքյանը մեզ հետ զրույցում նաեւ նշել է, որ ժամանակին շքեղ բազմաթիվ նվերներ է ստացել իր “փեսացու” երկրպագուների կողմից.“Երբեւէ ուշադրության պակաս չեմ զգացել: Ժամանակին դպրոցի ճանապարհն ինձ համար վարդերով են պատել: Շուրջ չորս տարվա պատմություն ունի սպիտակ շոկոլադից դիմանկարս: Ինձ, բառիս բուն իմաստով, աստղ էլ են նվիրել. Անդրոմեդա համաստեղությունում իմ անունով աստղ կա”:
Սյուզի Մելիքյանը
Մեր հարցին, թե արդյոք այդ նվերներով կարող են գրավել իր սիրտը, Սյուզին պատասխանել է, որ տղամարդկանց մեջ կարեւորում է 3 հատկանիշ` խելք, ինքնուրույնություն եւ կայացածություն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սյուզի Մելիքյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: