×


Սոս Ջանիբեկյան.«Եթե գնում եմ Ղարաբաղ, ուրեմն պիտի գնամ մինչեւ վերջ»

Սոս Ջանիբեկյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել է.«Այս դժվար եւ դաժան մի քանի օրում անծանոթ մարդկանցից ստացա շատ դաժան նամակներ. «Սո՛ս, վեր կաց գնա Ղարաբաղ, ինչի՞ չես գնում, այ վախկոտ, ամաչում ենք, որ դու մեր ազգի հայտնի դերասանն ես ու հիմա տանը նստած ես»: Ես լիովին ձեզ հասկանում եմ` պատերազմում ընկեր, եղբայր կամ հարազատ մարդ ունեք եւ ձեզ թվում է, որ ես նրա փոխարեն եմ ապրում, որ ես նրանից ոչ մի բանով առավել չեմ: Իհարկե, առավել չեմ, մի բան էլ ես եմ երախտապարտ ու մահու չափ շնորհակալ նրանց եւ սգում եմ ցանկացած կորուստի համար, բայց հավատացեք, դուք չեք, ում ես պիտի պատասխան տամ, թե ոնց եղավ, որ չգնացի, հավատացեք, դուք չպետք է լինեք ձեր խղճի հանդեպ այն խիզախը, ով ուղարկում է մարդուն պատերազմ: Ես տանը պախկված ամենավերջին տղամարդը չէի, որ ստիպում էիք, հետո պատերազմն ունի իր կանոնները. հո, այնպես չի` ով իր տեղից վեր կեցավ, ուզեց գնա կռվի, պիտի թողնեն։ Նույն ոգով մեղադրում էիք` ինչու ցույցերի չեմ գնում կամ Բաղրամյանում չեմ, հասկացեք եւ ներողամիտ եղեք. ես ունեմ թերություն, եթե մի վայրկյան վստահ չեմ, որ այդ խիզախությունը չեմ ունենա մնալ մինչեւ մահ, ավելի լավ է մնամ տեղս եւ ամոթից մահանամ: Կա պատճառ. եթե պիտի գնամ ցույցի եւ թեկուզ մի հոգի ինձ հավատալով գա, ուրեմն պիտի վերջինն այդտեղից գնամ, ուրեմն առաջին գծում գիշեր-ցերեկ մինչեւ կրակոց կամ ջրի մեքենա պիտի մնամ, չեմ կարող մի քանի ժամից կամ 2 օրից վեր կենամ ու գնամ։ Եթե գնում եմ Ղարաբաղ, ուրեմն պիտի գնամ մինչեւ վերջ, չեմ կարղ Ստեփանակերտի սրճարաններով բավարարվել։ Իհարկե, հիմա էլ կասեք` ով ա ասում` մինչեւ վերջ մի գնա, ես կասեմ` դա ձեր ասելով չի, ներող եղեք։ Իհարկե, դպրոցի երեխաներին կամ Ստեփանակերտի ժողովրդին հնադես գալ որպես հայտնի մարդ, վստահ եմ, էլի մեծ գործ է. նրանք ուրախանում են, ոգեւորվում, բայց դա իմ առաքելությունը չէ...

Սոս Ջանիբեկյանը


Եթե ես զոհված լինեի, հավատացեք, դրանով ոչ մեկի կյանքը հետ չէիք բերի եւ ձեր ցավերը չէին բուժվի։ Ես ձեզ հասկանում եմ, պինդ եղեք։ Ես բակերում, ցավոք, ավելի շատ եմ եղել, քան դպրոցում, նույնիսկ բակային կռիվներում ավելի շատ հարգել եմ նրան, ով վախեցել ու կռվի չի եկել, քան ով, մի կողմում կանգնած, սպասել է մինչեւ եկել է հաղթանակը նշելու կամ խաղաղություն կնքելու ժամանակը, նոր եկել է։

Այս գրառումս ոչ մեկին հարձակում չէր, այլ զուտ ցանկացա անկեղծ արդարանալ։ Պարզվեց` հենց դուք եք, ում պիտի պատասխան տամ, որովհետև ձեր ծափահարությունների շնորհիվ է, որ այն եմ, ինչ կամ։ Դուք ունեք իրավունք պատասխան պահանջելու։

Խաղաղություն մեզ եւ թող խաղաղությամբ հանգչեն մեր լուսահոգի հերոսները»։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW