BRAVO.am-ն արդեն հայտնել է անվանի դերասան Կարեն Ջանիբեկյանի մահվան ցավալի լուրը: Ժողովրդական արտիստը մահացել է երեկ` մարտի 22-ին` 77 տարեկանում: Նրա որդին` Սոս Ջանիբեկյանը, ժամեր առաջ գրառում է կատարել “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում, որն էլ ներկայացնում ենք ստորեւ:
Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները (Լուսանկարը` IQ ամսագրի)
“Ավելի լավ է ունենալ ու կորցնել, քան` չունենալ ու չկորցնել… Երբ փակում ես աչքերդ ու առաջին պատահած մթությունն ավելի հարազատ է, քան սեփական «եսդ»: Բացակայությունն իր դատարկությամբ ավելի մեծ ներկայություն է, քան գիտակցված ներկան...
Հասկանում ես, որ արտաշունչդ քո հարազատ շունչն էր, որին դու բաց թողեցիր, որ ապրես… Երբ աչքերդ իսկապես բացվեցին ու կուրացար «լույսից», թողեցիր «եսդ» հետապնդող պահի մեջ…
Սոս Ջանիբեկյանը
Ու հաղթահարիր սեփական կարոտդ ու ընդունիր աստվածային հավիտենականությունը, որ լսես լռություն…”,-գրել է դերասանը:
BRAVO.am
Լուսանկարները` Վահան Ստեփանյանի եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: