×


Սոֆի Մխեյանի տրամադրությունը վերջին շրջանում “ճամպրուկային” է :)

Սոֆի Մխեյանը “Հայաստանի ձայնը” նախագծի ավարտից հետո “ճամպրուկային” տրամադրության մեջ է.“Անդադար մասնակցում եմ համերգային տարբեր շրջագայությունների. նախ` Մոսկվայում եմ ելույթ ունեցել, որից հետո էլ Ռուսաստանի 13 այլ քաղաքում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Սոֆի Մխեյանը


Երգչուհին վերջին շրջանում սոցիալական ցանցերում իր երկրպագուների հետ պարբերաբար կիսվում է ոչ միայն ստեղծագործական, այլեւ առօրյա նորություններով.“Շփումը բավական ակտիվ է, ինչի վառ ապացույցն օրեր առաջ իմ կատարած գրությունն է, որի միջոցով ընկերներիս ու երկրպագուներիս օգնությունն էի հայցում, քանի որ վատառողջ էի: Մեկնաբանությունների հատվածում ստացա բազում խորհուրդներ, որոնց հետեւելով այսօր արդեն կազդուրվել եմ, ինչի համար շատ շնորհակալ եմ”:

Սոֆի Մխեյանը


Առաջիկայում Սոֆի Մխեյանը պատրաստվում է համերգների մասնակցել ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում.“Այս տարի իմ աշխատանքային գրաֆիկում գերակշռում են ելույթներն արտերկրում, բայց խոստանում եմ այդ ընթացքում չմոռանալ հայաստանյան հանդիսատեսիս ու որոշ անակնկալներ նաեւ նրանց մատուցել: Դրանք նոր ստեղծագործությունների, տեսահոլովակների, գուցե համերգների տեսքով կլինեն: Փակագծերը, սակայն, դեռեւս շատ չեմ ուզում բացել:)”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոֆի Մխեյանի անձնական արխիվից եւ ԷԼ Style ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW