×


Սոֆին, Աննան, Լեյլան, Արմանը, Արսենը, Միհրանն ու այլ երգիչներ` Սուրբ Սարգսի տոնին

Փետրվարի 4-ին Հայ առաքելական եկեղեցին նշել է սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնն ու երիտասարդների օրհնության օրը, ինչի առթիվ Արարատյան հայրապետական թեմը տոնական համերգ էր կազմակերպել սիրահարների այգում:

Արտավազդ Ամիրյանն ու Աննա Ավանեսյանը


Չնայած ցուրտ եղանակին` այնտեղ էին հավաքվել երիտասարդներ, սիրահար զույգեր ու մեծահասակներ, որոնց ողջունել է այգում իր ճերմակ ձիով շրջող Սուրբ Սարգիսը, նվերներ ու փուչիկներ բաժանել:

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պաշտոնատար այլ անձինք:

Սոֆի Մխեյանը


Համերգային ծրագրի մեկնարկը տվել է  Արարատյան հայրապետական թեմի Սուրբ  Սարգիս եկեղեցու “Ծաղկազարդ” երգչախումբը` “Հայր մեր” երգով, իսկ հետո հանդիսավարներ Աննա Ավանեսյանն ու Արտավազդ Ամիրյանը բեմ են հրավիրել երգիչներին:

Սիրո տոնի առթիվ իրենց կատարումներով հանդես են եկել Սոֆի Մխեյանը, Աննա Խաչատրյանը, Լեյլա Սարիբեկյանը, Ռուզան Ավետիքյանը, Արսեն Գրիգորյանը` Մրոն, Արման Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը` Ասոն, Դավիթ Թուջարյանը, Վարդան Բադալյանն  ու Միհրան Ծառուկյանը:

Միհրան Ծառուկյանը


Սուրբ Սարգիս զորավարի կերպարը խորհրդանշող երիտասարդը` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող Մեսրոպը, արդեն 8 տարի է` մարմնավորում  է սիրո բարեխոսին: Նա  այս տարի աղի բլիթ ուտելու կարիք չի ունեցել. արդեն գտել է  իր երկրորդ կեսին ու ամուսնացել. “Բոլոր երիտասարդներին մեծ սեր եմ ցանկանում, ինքս էլ հավատում եմ տոնի խորհրդին:)”,-BRAVO.am-ին ասել է “զորավարը”: Տոնական համերգի ընթացքում տիրել է բարձր տրամադրություն` համեմված սիրով ու վառ գույներով:

Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբ է,  արագահաս բարեխոս, որը  իր որդու`  Մարտիրոսի և քաջ 14 մարտիկի հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին  Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW