×


Սոֆին, Նազենին, Անահիտը, Էմմին, Նառան, Անուշիկը եւ այլ հայտնիներ ներկա են եղել “Kivera Naynomis”-ի ցուցադրությանը

“Նոր էջ, նոր խոսք, նոր ոճ, նոր սկիզբ”. այս խոսքերը Սոֆի Մխեյանի, Նազենի Հովհաննիսյանի, Արմինկայի եւ DJ Serjo-ի` “Kivera Naynomis” բրենդի համար ստեղծված երգից են, որի ներքո էլ երեկ “Արմենիա TV”-ի տաղավարում տիրում էր փայլը եւ նրբաճաշակ շքեղությունը: Դիզայներ-մոդելավորող Արեւիկ Սիմոնյանը ներկայացրել է իր՝ “Kivera Naynomis” բրենդի նոր հավաքածուն:

Լուսինե Բադալյանը, Նազենի Հովհաննիսյանը, Արեւիկ Սիմոնյանը եւ Սոֆի Մխեյանը


“5 տարի ընդմիջումից հետո հանդես եմ գալիս նոր ցուցադրությամբ: Հավաքածուս բաղկացած է 47 զգեստից, որոնք ավելի հանգիստ, ռոմանտիկ տրամադրություն ունեն եւ սպիտակ, բաց երկնագույն, կորալային գույների մեջ են”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Արեւիկ Սիմոնյանը:

Դիզայներ-մոդելավորողը նաեւ հետեւյալն է ասել. “Ստեղծել եմ գծավոր բաճկոններ, իսկ զգեստները հիմնականում թավշյա եւ ամառային թեթեւ կտորներից են պատրաստված: Օգտագործել եմ նաեւ փայլուն աքսեսուարներ, բրոշներ եւ առհասարակ, փայլեր”:

"Kivera Naynomis" բրենդի նոր հավաքածուի ցուցադրությանը


Արեւիկ Սիմոնյանը շեշտել է, որ այս հինգ տարվա ընթացքում զբաղվել է խանութ-սրահի բացմամբ, ինչպես նաեւ նոր գաղափարների եւ մտքերի մշակմամբ եւ իրականացմամբ:

Նշենք, որ ցուցադրությանը ներկա են եղել “Kivera Naynomis”-ի մշտական հաճախորդները, նորաձեւության աշխարհին հետեւող մարդիկ եւ, իհարկե, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց թվում՝ Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Անահիտ Սիմոնյանը, Էմմին, Անուշիկ Ալավերդյանը, Հրաչ Մուրադյանը, “Armenoids” խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը, Նառան,  Լուսինե Բադալյանը եւ ուրիշներ:

Դիզայներ-մոդելավորող Արեւիկ Սիմոնյանը


Միջոցառման հյուրերի, ինչպես նաեւ Արեւիկ Սիմոնյանի նոր հավաքածուի ցուցադրության ընթացքից լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ:

Տեքստը՝ Աննա Զիլֆուղարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW