×


Տաթեւ Իրիցյան. «Ես եւ «Դժվար ապրուստ»-ից Շուշանը բնավորությամբ շատ նման ենք` դրական ու ուրախ»

Մինչեւ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը չավարտվի, Էսթերի դերակատար Տաթեւ Իրիցյանը դրական պատասխան չի տա… :): Առաջարկությունների, պատահականությունների, իր ցանկությունների մասին սերիալային դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

"Դժվար ապրուստ" սերիալում Էսթերի դերակատար Տաթեւ Իրիցյանը


Չարաճճի, աշխույժ ու ուրախ եմ հիշում ինձ: Մանկապարտեզից հաճախ էի փախչում: Այդ ժամանակ միջնեկ քույրս` Անին, սովորում էր երրորդ դասարանում: Գնում էի նրա մոտ ու նստում իր դասերին: Ծնողներս, մանկապարտեզի աշխատողներն ամենուր փնտրում էին ինձ ու գտնում դպրոցում:):

Մեծ ու ջերմ ընտանիքում եմ մեծացել: Երկու քույր ու մեկ եղբայր ունեմ: Ավագ քույրս լրագրող Մանու Իրիցյանն է, միջնեկ քույրս`Անին, ամուսնացած է, փոքրիկին է խնամում: Եղբայրս`Աղվանը, սովորում է 9-րդ դասարանում:

"Դժվար ապրուստ" սերիալում Էսթերի դերակատար Տաթեւ Իրիցյանը


Դերասանական կրթություն չունեմ. մասնագիտությամբ հագուստի դիզայներ-մոդելավորող եմ:

Շատ պատահական ու արագ ես ներքնազգեստի խանութից հայտնվեցի «Դժվար ապրուստ»-ում: «Ինդիվիդում քասթինգ»-ում գրանցվեցի,  հենց նույն օրն էլ հրավիրեցին քասթինգի եւ ընտրվեցի որպես Էսթերի դերակատար: Ի դեպ, քանի որ աշխատում էի, չէի կարող գնալ, բայց ճակատագիր էր, թե բախտ, այդ օրը փոխարինող գտնվեց:

Էսթերի դերակատար Տաթեւ Իրիցյանը


Մասնագիտական կրթություն չունենալու պատճառով դժվարությունների հանդիպեցի հենց սկզբից: Տեսախցիկին ընտելանալու, բարբառով խոսելու խնդիր կար, որը հետագայում շտկվեց: Թիմս միշտ օգնում է ինձ:

Եթե հիմա հարցնեն, թե կցանկանայի սերիալում այլ դեր խաղալ, միանշանակ կասեմ, որ ինձ շատ հարազատ է հենց Էսթերի կերպարը:

Տաթեւ Իրիցյանը


Սերիալը շատ բան փոխեց իմ կյանքում. նոր ծանոթություններ, ընկերներ, աշխատանքային նոր գրաֆիկ եւ, իհարկե, ճանաչում:

Փողոցում մարդիկ գովեստի խոսքեր շատ են ասում:Կարծում եմ`արդեն երկրպագուներ ունեմ: Դեռեւս երկրպագուների խենթ արարքների չեմ հանդիպել:

Արդեն 7 ամիս է` նկարահանվում եմ: Ամբողջությամբ նվիրվել եմ այս գործին: Հուսով եմ` կարդարացնեմ սպասումները եւ հետագայում այլ նախագծերում էլ հանդես կգամ:  Առաջարկներ արդեն իսկ կան, բայց մինչեւ սերիալը չավարտվի, դրական պատասխան չի լինի:
 

Էսթերի դերակատար Տաթեւ Իրիցյանը


Սերիալից դուրս ուրախ, շփվող Տաթեւն եմ: Ազատ ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ ընկերուհիներիս հետ, հագուստներ եմ մոդելավորում: Առավել մտերիմ ընկերուհիներս  լրագրող Աննան ու նկարչուհի Անին են:

«Դժվար ապրուստ»-ի նկարահանումների ընթացքում էլ ծանոթացել եմ Շուշան Թովմասյանի հետ: Հիմա լավ ընկերներ ենք: Ես եւ Շուշանը բնավորությամբ շատ նման ենք` դրական ու ուրախ:

Բնություն շատ եմ սիրում, հաճախ եմ լինում այգիներում:

"Դժվար ապրուստ" սերիալում Էսթերի դերակատար Տաթեւ Իրիցյանը


Եղանակներից աշունն էլ եմ սիրում. գույնզգույն ծառեր, տերեւաթափ… բայց, երբ մոտենում է ձմեռը,  դեպրեսիվ տրամադրություն եմ ունենում:

Սիրտս ազատ է: Որեւէ կերպար չեմ ստեղծում. եթե սիրեմ, կսիրեմ:

"Դժվար ապրուստ" սերիալում Էսթերի դերակատար Տաթեւ Իրիցյանը


Իմ ամենամեծ քննադատը ավագ քույրս է` Մանուն:

Երազանքներ չունեմ, ունեմ ցանկություններ, որոնք միշտ կատարվում են, եւ նպատակներ, որոնք ժամանակի ընթացքում կիրականանան:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW