×


Տոնական մրցույթ՝ հատուկ բիզնես-լեդիների համար:)



Կանանց տոներին ընդառաջ Պրոմեթեյ Բանկը եւ Մեդիամաքս ընկերությանը պատկանող Banks.am պորտալը հայտարարում են համատեղ մրցույթ, որին կարող են մասնակցել բիզնես գործընթացներում ներգրավված գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:

Այս աննախադեպ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գործող բիզնեսի հետագա զարգացման սեփական առաջարկը (հայեցակարգը), որն, ըստ մասնակցի հիմնավորման, հնարավոր կլինի իրագործել ակնկալվող վարկային միջոցների (բիզնես-վարկի) հաշվին:

Մրցույթի հաղթողին Պրոմեթեյ Բանկը կտրամադրի բիզնես-վարկ գործող բիզնեսի զարգացման նպատակով, հետեւյալ արտոնյալ պայմաններով`

•    տարեկան տոկոսադրույքը՝     8%
•    մարման ժամկետը՝                  մինչեւ 7 տարի
•    գումարը՝                                  մինչեւ 100 000 ԱՄՆ դոլար

Հետաքրքիր (նորարարական) գաղափարներով հավասարազոր առաջարկների առկայության դեպքում՝ հաղթող կարող են ճանաչվել մինչև 3 մասնակիցներ:

Մրցույթի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW