Դեկտեմբերի 23-ին, ժամը 21:30-ին “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կլինի Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” հեռուստատեսային նախագծի վերջին, 12-րդ հաղորդումը` Փակ շուկայի մասին:
“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը
Փակ շուկայի ճակատագիրը այս տարվա ընթացքում երեւանցիների կողմից ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Այսօր այս հոյակապ կառույցի ապագան անորոշ է: Սեփականատերը` Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, վստահեցնում է, որ վերակառուցումից հետո շենքը արտաքին փոփոխության չի ենթարկվի ու կշարունակի ծառայել որպես շուկա: Սակայն պարզ չէ` արդյո՞ք շենքը չի տուժել այն շինարարական աշխատանքներից, որոնք կատարվեցին այս տարվա ընթացքում: Բացի դրանից, հանրությանը առ այսօր չի ներկայացվել վերակառուցման նախագիծը, ինչը եւս մտահոգվելու առիթ է տալիս:
Հաղորդման մեջ իրենց հիշողություններն են ներկայացնում Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր Անդրեյ Իվանովը, լուսանկարիչ, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, երգչուհի Սոֆի Մխեյանը: Հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը:
Սոֆի Մխեյանը պատմում է Փակ շուկայի մասին իր հիշողությունները
“Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում եթեր են հեռարձակվել “Էրեբունի-Երեւան” շատրվանների, “Կոզիրյոկ” սրճարանի, “Կասկադի”, “Կարապի լճի”, Մանկական երկաթուղու, “Էներգետիկների շենքի”, “Մարգարյան հիվանդանոցի”, “Մոսկվա” կինոթատրոնի, նախկին Կենտրոնական հանրախանութի, Կայարանի շենքի, “Անի” hյուրանոցի մասին պատմող հաղորդումները:
Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “ԹՈՒՄՈ Դիզայն” ընկերության հետ:
BRAVO.am
Լուսանկարները` “ԹՈՒՄՈ Դիզայն”-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: