×


Փեթինսոնը, Գոմեսը, Բիբերը, Ստյուարտը, Քարդաշյանի քույրերը՝ “Teen Choice Awards 2012’’-ին

Միացյալ Նահանգներում երեկ տեղի է ունեցել արտասահմանյան շոու-բիզնեսի ամենավառ ու ուրախ միջոցառումներից մեկը` “Teen Choice Awards 2012’’-ը, որի շրջանակում իրար գլխի են հավաքվում ոչ միայն ամենահայտնի աստղերը, այլ նաեւ Հոլիվուդի սկսնակ դերասաններն ու կատարողները:

Քրիստեն Ստյուարտը եւ Ռոբերտ Փեթինսոնը


Այս տարվա միջոցառումը կրկին “աստղաշատ” է եղել. մրցանակաբաշխությանը մասնակցել են  Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմսեը, Ռոբերտ Փեթինսոնն ու Քրիստեն Ստյուարտը, Քիմ Քարդաշյանի քույրերը` Քենդալն ու Քայլին, եւ ուրիշներ:  

“Fox” հեռուստաընկերությունն ամեն տարի քվեարկություն է անցկացնում “թինեյջեր” հեռուստադիտողների միջեւ, որպեսզի վերջիններս ընտրեն իրենց կուռքին, ինչպես նաեւ սիրելի ֆիլմն ու կատարողին:

Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը


Այս տարի  միջոցառման “մեխն” է եղել “No Doubt” խումբը,  որը մոտ 10-ը տարի է՝ ելույթ չէր ունեցել: Մրցանակակիրների անունները չեն զարմացրել հանդիսատեսին. դե, իհարկե, նրանց թվում են եղել Ռոբերտ Փեթինսոնը, Քրիստեն Ստյուարտն ու Թեյլոր Լոթները:):  

Նշենք, որ հանդիսատեսը “ծնունդդ շնորհավոր” երգելով է դիմավորել մրցանակ ստանալու համար բեմ բարձրացող Սելենա Գոմեսին: Հուզված երգչուհին հազիվ է զսպել արցունքները:): “Teen Choice Awards 2012’’-ի հաղթողների անունները ներկայացնում ենք ստորեւ.

“Լավագույն հեռուստաշոու” – “Արնախումի օրագրերը’’

“Լավագույն կինոդերասան” –Զակ Էֆրոն

“Լավագույն ֆիլմ” –“Հաջողակը’’

“Ամենատաքարյուն տղամարդը”- Իեն Սոմերհոլդեր

“Ամենատաքարյուն կինը” – Մայլի Սայրսը”

“Երաժշտական լավագույն խումբ” - Սելենա Գոմես եւ “The Scene”

“Էքշն ժանրի լավագույն դերասան” – Թեյլոր Լոթներ

“Լավագույն համբույր” – Ջոշ Հաթչերսոն եւ Ջենիֆեր Լոուրենս

“Լավագույն դերասանուհի” – Էմմա Սթոուն

“Էպիզոդիկ լավագույն դեր - Ռիհաննա (“Ծովային պատերազմ’’)

“Ամառվա կինոաստղ” – Քրիստեն Ստյուարտը

“Տարվա հատուկ մրցանակ” -Թեյլոր Լոթներ, Քրիստեն Ստյուարտ եւ Ռոբերտ Փեթինսոն

“Ռոմանտիկ լավագույն ֆիլմ” – “Մթնշաղ. Արեւածագ. 1-ին մաս”

“Լավագույն երգչուհի” – Թեյլոր Սվիֆթ

“Լավագույն երգիչ” – Ջասթին Բիբեր

“Ամառվա լավագույն երգիչ” - Ջասթին Բիբեր

“Ամառվա լավագույն երգչուհի” – Դեմի Լովատո

“Լավագույն սինգլ” - Ջասթին Բիբեր, “Boyfriend”

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW