“Շանթ” հեռուստաընկերության “Պարիր, թե կարող ես 2”-ի հաղթող Փոլ Կարմիրյանն այժմ էլ հաջողություններ է գրանցում պարային հեղինակավոր նախագծի հայրենիքում: Նա Միացյալ Նահանգներում մասնակցում է “So You Think You Can Dance”-ի հոբելյանական 10-րդ եթերաշրջանին եւ այսօրվա դրությամբ` 8 ուժեղագույն մասնակիցների թվում է:):
Փոլ Կարմիրյանն ամերիկյան “Պարիր, թե կարող ես”-ի լավագույն ութնյակում է
Պարողն ընտրական բոլոր փուլերը հաղթահարելուց հետո իր գեղեցիկ կատարումներով արդեն իսկ հանդես է եկել 7 գալա-համերգի ընթացքում, ընդ որում` երբեք չհայտնվելով վտանգավոր գոտում: Նա իր աշխատասիրությամբ, փայլուն ելույթներով եւ անկեղծ ժպիտով գրավել է ամերիկացի հեռուստադիտողի ու ժյուրիի համակրանքը, ովքեր էլ հենց այդ հատկանիշներով են բնութագրում մեր հայրենակցին:
Նախագիծը ցուցադրվում է “FOX” հեռուստաալիքով, եւ յուրաքանչյուր եթերից հետո հեռուստադիտողները կարող են քվեարկել իրենց առավել դուր եկած մասնակցի օգտին: Քվեարկությունը սկսվում է հաղորդման ավարտից անմիջապես հետո եւ տեւում է 2 ժամ: ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները եւս կարող են աջակցել Փոլին` քվեարկելով հետեւյալ կերպ` Text: Paul to 83676, Online: Fox.com/dance/vote”:
Փոլ Կարմիրյանն ամերիկյան “Պարիր, թե կարող ես”-ի լավագույն ութնյակում է
Ժյուրիի անդամներն իրենց խոսքում հաճախ նշում են, որ Փոլն ազգությամբ հայ է` նրան անվանելով “smiley armenian boy”` ժպտերես հայ երիտասարդ: Դե իսկ հայաստանցիների համար պարողը ամերիկյան ժպիտով Փոլն է:):
“Փոլ, դու այս ամենն արդեն մեկ անգամ արել եւ հաղթել ես Հայաստանում: Այժմ էլ երկար ճանապարհ ես անցնում` կրկին հաղթելու համար, եւ իրոք լավ է ստացվում”,-5-րդ գալա համերգի ընթացքում ասել է նախագծի հիմնադիր, պրոդյուսեր եւ ժյուրիի անդամ Նայջլ Լիդգոն:
Փոլ Կարմիրյանն ամերիկյան “Պարիր, թե կարող ես”-ի լավագույն ութնյակում է
Նշենք, որ Փոլ Կարմիրյանը ծնվել ու մեծացել է Միացյալ Նահանգներում, պարի է հաճախում 9-ը տարեկանից: Սկզբում պարել է հայկական ժողովրդական պարեր, այնուհետեւ Գրիգորի Սեդրակյանի “-M-Dance Studio”-ում, որտեղ դասավանդում է նաեւ Միհրան Կիրակոսյանը, իրեն փորձել է պարային այլ ոճերում:
Ի դեպ, երեկ Փոլի ծննդյան օրն էր: BRAVO.am-ը շնորհավորում է պարողին` մաղթելով նորանոր հաջողություններ եւ, իհարկե, հաղթանակ: Իսկ մեր ընթերցողներին առաջարկում ենք դիտել նախագծի շրջանակում նրա ելույթներից մի քանիսը:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: