×


Քարդաշյանը, Բեյոնսեն, Լոպեսը, Սայրուսը, Սվիֆթն ու այլք` “MTV VMA 2014” մրցանակաբաշխությանը

Կիրակի օրը Ինգլվուդում կայացել է ամերիկյան երաժշտական ամենահայտնի եւ հեղինակավոր միջոցառումներից “MTV Video Music Awards”-ը: Այս տարի եւս կարմիր գորգով անցել է “աստղաբույլը”, իսկ հետո հանդիսատեսը վայելել է սիրելի կատարողների մասնակցությամբ շոուն եւ, իհարկե, մրցանակաբաշխությունը:

Քիմը քույրերի` Քենդալի ու Քայլիի հետ


Ժամանակակից ամենահայտնի կատարողները ներկայացան թարմ հիթերով: Նրանց թվում էր Թեյլոր Սվիֆթը, ով հանդես եկավ նոր` "Shake it Off" երգով: 

Երեկոյի, հավանաբար, ամենահուզիչ պահը կապված է Բեյոնսեի հետ: Նախ` երգչուհին ստացավ փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի անունը կրող մրցանակը: Հետո Բեյոնսեն ելույթ ունեցավ` ներկայացնելով մի քանի հիթերի միքսերը: Այնուհետեւ բեմ բարձրացան երգչուհու ամուսինը` ռեփեր Ջեյ Զին դստեր` Բլու Այվիի հետ ու հանձնեցին հեղինակավոր մրցանակը:
Աստղային ընտանիքը, կարծես, հանրությանը ցույց տվեց, որ ամուսնալուծության մասին լուրերը հորինված են:

Բեյոնսեն, Ջեյ Զին ու Բլու Այվին


Երեկոյի ընթացքում հանդիսատեսը որեւէ էպոտաժային քայլ էր սպասում Մայլի Սայրուսից, սակայն այս անգամ երգչուհին սկանդալի հեղինակ չդարձավ: Բայց միեւնույն  է Սայրուսը անակնկալ մատուցեց ներկաներին. մրցանակը ստանալու ընթացքում բեմ բարձրացավ Ջեսի անունով մի երիտասարդ, որը անտուն է եւ ապրելու համար գումար չունի: Սայրուսն այս կերպ փորձեց հանրության ուշադրությունը սեւեռել կացարան չունեցող երիտասարդների խնդրի վրա:

Մայլի Սայրուսը


Ստորեւ ներկայացնում ենք “MTV Video Music Awards”-ի հիմնական հաղթողների ցուցակն ու լուսանկարները`

Կին կատարողի լավագույն տեսահոլովակ – Քեթի Փերի ‘’Dark Horse’’

Տղամարդ կատարողի լավագույն տեսահոլովակ – Էդ Շիրան ‘’Sing’’

Տարվա լավագույն փոփ տեսահոլովակ – Արիանա Գրանդե եւ Իգի Ազալեա ‘’Problem’’

Տարվա լավագույն հիփ-հոփ  տեսահոլովակ - Դրեյք ‘’Hold on, We`re Going Home’’

Տարվա լավագույն ռոք տեսահոլովակ  – Լորդ ‘’Royals’’

Տարվա լավագույն համագործակցություն – Բեյոնսե ու Ջեյ Զի ‘’Drunk in Love’’

Սոցիալական իմաստ ունեցող լավագույն տեսահոլովակ - Բեյոնսե ‘’Pretty Hurts’’

Տարվա լավագույն տեսահոլովակ – Մայլի Սայրուս ‘’Wrecking Ball’’

Bravo.am
Աղբյուրը` Daily Mail


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW