Արքայազն Ուիլյամ եւ Քեթրին Միդլթոն ամուսնական զույգի կյանքով հետաքրքրվողներին շտապենք ուրախացնել բարի լուրով. վերջապես մառախլապատ Անգլիայից պաշտոնապես հաստատել են, որ Քեմբրիջի դքսուհին հղի է:):
Քեթրին Միդլթոնը եւ արքայազն Ուիլյամը
Զույգի` Մեծ Բրիտանիայի գահաժառանգ առաջնեկին սպասելու լուրը “երջանիկ են եղել լսելու նաեւ արքայական ընտանիքի բոլոր անդամները”. այսպես է գրված Բուքինգեմյան պալատի մամուլի ծառայության հայտարարությունում:
Արքայազն Ուիլյամը եւ Քեթրին Միդլթոնը
“Դքսուհին հղիության վաղ շրջանում է, թունավոր հղիություն է տանում, ինչի պատճառով մի քանի օր կանցկացնի Լոնդոնի Էդվարդ IV թագավորի անվան հիվանդանոցում: Նա պետք է հանգստանա”,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Արքայազն Ուիլյամը եւ Քեթրին Միդլթոնը
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ Քեթրինին բարեհաջող ծննդաբերություն մաղթում:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
7,962





