×


Քիմ Քաշքաշյանը “Գրեմմի”-ի է արժանացել

“Գրեմմի 2013” մրցանակաբաշխության մասին արդեն պատմել ենք: Ուրախությամբ ուզում ենք տեղեկացնել, որ հեղինակավոր այս մրցանակին է արժանացել նաեւ մեր հայրենակցուհի ալտահար Քիմ Քաշքաշյանը: Նրա “Kurtág & Ligeti: Music for Viola” կատարումը ճանաչվել է “Լավագույն դասական գործիքային սոլո”:

Քիմ Քաշքաշյանը


Ամերիկահայ 60-ամյա ալտահարն իր սերնդի ամենակայացած եւ տաղանդավոր երաժիշտներից մեկն է: “The Sun Francisco Chronicle” պարբերականը Քիմ Քաշքաշյանին ներկայացրել է որպես “արտիստ, որը համատեղում է երաժշտական անսահման գիտելիքները, փնտրտուքները գեղեցիկ հնչողության հետ”: “The New York Times”-ն իր հերթին նրան բնութագրել է որպես հարուստ, հասուն տեմբր եւ տպավորիչ կատարողականություն ունեցող երաժիշտ:

Քիմ Քաշքաշյանը


Քաշքաշյանը հանդես է եկել Նյու Յորքի, Բեռլինի, Լոնդոնի, Տոկիոյի, Մյունխենի եւ այլ նվագախմբերի հետ, հատուկ հյուրի կարգավիճակով շրջագայել է յուրահատուկ մի քառյակի հետ, որի կազմում են Գիդոն Կրեմերը , Դանիել Ֆիլիպսը եւ Յո-Յո Ման: Ստորեւ ներկայացնում ենք նրա կատարումներից մեկը:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը ` www.armenianweekly.com

Կարդալ ավելին

Quality Sign BW