Քիմ Քարդաշյանն եւ Քանյե Ուեսթը մերկ լուսանկարվել են “L’Officiel Hommes” ամսագրի շապիկի համար` այդ կերպ իբրեւ հրաժեշտ տալով լուսանկարիչներին, ապագա մայրիկն էլ հայտարարել է, որ այլեւս չի մասնակցի ընտանեկան ռեալիթի-շոուի նկարահանումներին:
Քիմն ու Քանյեն` "L’Officiel Hommes" ամսագրի շապիկին
“Այս հեռուստանախագիծն ինձ համար միշտ կլինի կարիերայիս առաջին տեղում: Այն ինձ հնարավորություն տվեց բոլորի հետ կիսվել այն ամենով, ինչով ապրում եմ: Բայց եկել է առաջ շարժվելու ժամանակը”,-նշել է Քիմը:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
Նա նաեւ հետեւյալն է հավելել. “Շատ նպատակներ ունեմ, որոնք պետք է իրականացնեմ: Գաղափար չունեմ, թե ինչպես կդասավորվի կյանքս առաջիկա երկու տարում, բայց անհամբերությամբ սպասում եմ այդ փոփոխություններին”:
Քիմ Քարդաշյանը
Զույգի առաջնեկը կծնվի հուլիսին: Մեկ այլ` “Cosmopolitan” ամսագրին տված հարցազրույցում Քիմ Քարդաշյանը նշել է, որ իր կյանքում շրջադարձային փոփոխությունների առիթ է հանդիսացել սիրելին.“Քանյեն ինձ սովորեցրել է արժեւորել անձնական կյանքը: Նա չի ցանկանում ռեալիթի-շոուի հերոս լինել, դրա համար ես էլ կլքեմ նախագիծը”:
BRAVO.am
Աղբյուրը` Spletnik


×
11,645





