Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ընտանիքը համալրվել է եւս մեկ անդամով:): Քարդաշյան քույրերից 32-ամյա Քորթնին ամուսնու` 28-ամյա Սքոթի հետ երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Զույգի որդին` Մեյսոնը, արդեն քույրիկ ունի, որին ծնողները որոշել են Պենելոպե Սքոթլանդ Դիսիք անվանել:
Քորթնի Քարդաշյանի ընտանիքը
Փոքրիկը ծնվել է Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում: Նորաթուխ մայրիկը արդեն հասցրել է կիսել ուրախությունը հայտնի պարբերականներից մեկի հետ. “Սքոթն ու ես շատ ուրախ ենք, որ մեր կյանքում հայտնվել է մեր թանկագին հրեշտակը` Պենելոպեն: Նա օրհնություն է մեզ համար: Մենք այժմ հանգստանում ենք եւ վերականգնում մեր ուժերը”:
Քիմ Քարդաշյանը Քորթնիի որդու` Մեյսոնի հետ
Քորթնին նաեւ նշել է, որ ծննդաբերությունը հաջող է ընթացել, հետծննդաբերական բարդություններ չկան. “Ամեն ինչ շատ լավ անցավ: Դուստրս հեշտությամբ լույս աշխարհ եկավ: Նա շատ նման է եղբորը` Մեյսոնին: Պենելոպեն գեղեցկուհի է”:
Բնականաբար, Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերի իր էջերում երկրպագուներին հայտնել է բարի լուրը եւ շնորհավորանքներ է ստացել կրկին մորաքույր դառնալու կապակցությամբ:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` kimkardashian.celebuzz.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: