×


Քիմ Քարդաշյանն ու Քեթրին Միդլթոնը նույն զգեստն են կրո՞ւմ

Քեմբրիջի դքսուհի Քեթրինն էլեգանտ է ու նրբաճաշակ, ունի արքայադստերը վայել վարք: Նորաձեւության աշխարհի ներկայացուցիչներն էլ շունչները պահած սպասում են, թե ինչ հանդերձանքով է ներկայանալու Միդլթոնը հերթական որեւէ միջոցառմանը:):

Քիմ Քարդաշյանը


Ի դեպ, Քեթրինը նորաձեւության տենդենցների գերի չէ եւ հանրության առջեւ հանդես է գալիս նաեւ երկու, նույնիսկ երեք սեզոն առաջ վաճառքում հայտնված զգեստով: Եվ այսպես, հերթական անգամ դքսուհին ընտրել է մի զգեստ, որն Ալեքսանդր ՄաքՔուին ապրանքանիշի՝ 2011 թվականին թողարկված հավաքածուից է: Արքայազն Ուիլյամի կինը շլացրել է բոլորին իր տեսքով: Նշենք, որ նա զգեստը համադրել է “LK Bennett’’ ապրանքանիշի կոշիկների  եւ “Lock & Co’’ գլխարկի հետ:

Քեյթ Միդլթոնը


Զարմանալին այն է, որ դքսուհին կարծես ոգեշնչվել է երկու այլ հայտնիից, որոնք իր հետ ոչ մի ընդհանրություն չունեն:): Նախկինում  այս կարմիր զգեստը կրել է երգչուհի, դերասանուհի Թուլիսա Կոնտոստավլոսը՝  առանց թեւքերի տարբերակով եւ համադրելով սեւ կոշիկների հետ:

Գուցե  Քեյթ Միդլթոնը ոգեշնչվել է նաեւ Քիմ Քարդաշյանի՞ց, որն այս զգեստը կրել է անցյալ օգոստոսին:): Ռեալիթի շոուների հայազգի աստղի հագած զգեստը բավական կարճ է եւ չունի թեւքեր: Քիմը որոշել է նաեւ վզնոց կրել:  


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW