×


Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները մկրտել են երեխաներին Էջմիածնում

BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ այս պահին Էջմիածնի Մայր Աթոռի Սուրբ Վարդան եւ Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում տեղի է ունենում Քիմ եւ Քորթնի Քարդաշյանների երեխաների մկրտության արարողությունը:

Մեր տեղեկություններով՝ երեխաների կնքահոր պարտականությունները ստանձնել է եկեղեցու սարկավագներից մեկը:

Հիշեցնենք, Քիմն իր ավագ դստերը՝ Նորթ Ուեսթին, եւս մկրտել է հայկական եկեղեցում՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մայրավանքում, 2015 թվականին:

Քիմն ու Քորթնին իրենց յոթ երեխաների հետ Երեւան են ժամանել այս գիշեր:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարը՝ splashnews.com

Կարդալ ավելին

Quality Sign BW