×


Քրիստինա Ագիլերան նմանվե՞լ է Քիմ Քարդաշյանին :)

Նախկինում նիհարիկ եւ բարեկազմ Քրիստինա Ագիլերան շարունակում է գիրանալ` իր չափսերով գերազանցելով նաեւ կլորիկ բարեմասնություններ ունեցող այլ հայտնիների: Այս երգչուհու կազմվածքի եւ ոճի էվոլյուցիան ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում:

Քրիստինա Ագիլերան


31-ամյա Քրիստինան այսօր ռուբենսյան դարաշրջանի կանանց բնորոշ կազմվածքով է: Նա նշում է, թե սիրելիին դուր է գալիս իր արտաքին տեսքը, նիհարելու մտադրություն էլ չունի: Երգչուհին սիրում է միջոցառումներին ներկայանալ բարեմասնություններն ընդգծող նեղ հագուստով, այդպես էր վարվել նաեւ օրերս կայացած “2012 NCLR ALMA Awards”-ի ժամանակ:

Քիմ Քարդաշյանը


Վերոնշյալ մրցանակաբաշխությունից հետո շատերը նշում են, թե Ագիլերան կազմվածքով նմանվել է Քիմ Քարդաշյանին: Նա այս խոսակցությունների առիթով դեռ մեկնաբանություն չի արել, փոխարենը ասել է հետեւյալը. “Շատ ինքնավստահ եմ դարձել: Ժամանակ էր հարկավոր, որ սիրեմ ինձ այնպիսին: Հիմա ինքս ինձ շատ եմ սիրում”:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Eg

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW