×


Ֆիլիպ Կիրկորովը կրկին հայր է դարձել, երեխայի մայրը կրկին հայտնի չէ:)

Ֆիլիպ Կիրկորովը նախորդ տարվա նոյեմբերին 44 տարեկանում առաջին անգամ հայր դարձավ: Ռուսաստանյան փոփ “աստղն” իր դստերը նախկին կնոջ եւ մայրիկի պատվին Ալլա-Վիկտորյա է անվանել: Աղջկան լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը` Միացյալ Նահանգներում:

Ֆիլիպ Կիրկորովը


“Ես դեռ չեմ գիտակցում, որ հայր եմ դարձել: Չեմ կարող հավատալ դրան: Միայն մեկ բան գիտեմ` այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրն է”,-նշել էր արտիստը: Ինչպես հայտնի է դարձել, Ֆիլիպի կյանքում կրկին երջանիկ օր է գրանցվել. նա կրկին հայր է դարձել, իսկ երեխայի մայրը կրկին հայտնի չէ:): 

Քանի որ երգիչը կարողանում է իրեն առնչվող լուրերը հետաքրքիր ձեւով մատուցել, դա արել է հունիսի 29-ին Սոֆիայում ընթացող համերգի ժամանակ. “Շատ հուզված եմ. այս լուրն ինձ հայտնել են համերգից կես ժամ առաջ: Իհարկե, ցանկություն ունեմ գրկել որդուս, բայց այնպես է ստացվել, որ հիմա այստեղ եմ”:

Ֆիլիպ Կիրկորովը


Բարի լուրը հայտնող Կիրկորովն արժանացել է բուռն ծափահարությունների, նշել է, որ դժվար թե կարողանա քնել գիշերը:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW